Հա
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 10:10

«Ապրիլեան սիմֆոնիա». Բուէնոս Այրէսում կը ցուցադրւի արգենտինացի ռեժիսորների՝ Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած ֆիլմը

Նոյեմբերի 30-ին Բուէնոս Այրէսում կը ցուցադրւի ռեժիսորներ Թերեսա Սապորիտիի եւ Կլաուդիօ Ռեմէդիի «Ապրիլեան սիմֆոնիա» փաստավաւերագրական ֆիլմը, որը նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի առթիւ: 

«alikonline.ir» - Նոյեմբերի 30-ին Բուէնոս Այրէսում կը ցուցադրւի ռեժիսորներ Թերեսա Սապորիտիի եւ Կլաուդիօ Ռեմէդիի «Ապրիլեան սիմֆոնիա» փաստավաւերագրական ֆիլմը, որը նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի առթիւ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Prensa Armenia»-ն, «Ապրիլեան սիմֆոնիա» վաւերագրական ժապաւէն է, որը պատմում է 2015-ին Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին՝ Բուէնոս Այրէսի հայ համայքնի եւ Երեւանի բնակչութեան կապի միջոցով:

«Ռեժիսորների հիմնական մօտիւացիան հասարակութեան մէջ յիշողութիւնը վառ պահելն է եւ Բուէնոս Այրէսի ու Երեւանի աշխարհագրական կերպարների կապի պահպանութիւնը»,- նշել են ֆիլմի պրոդիւսերները:

Թերեսա Սապորիտին պատմել է, թէ ինչպէս է նախաձեռնել ֆիլմի նկարահանումները՝ կապ չունենալով հայ համայնքի հետ: «Ֆակուլտետի ընկերներիցս մէկը ինձ պատմեց Հայոց Ցեղասպանութեան մասին, որից յետոյ ես ցնցւած էի եւ ամաչում էի, որ տեղեակ չեմ եղել այդ իրողութեան մասին: Պատկերացում չունէի, որ թուրքական կառավարութիւնը 1.5 մլն հայի է սպանել առաջին աշխարհամարտի տարիներին: 15 տարի անց՝ հարիւրամեայ տարելիցին ընդառաջ, որոշեցի վաւերագրական ֆիլմ ստեղծել»,- ասել է Սապորիտին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։