Հա
Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 10:00

Ստամբուլի հայկական Դպրաց դաս երգչախումբը տօնում է իր 315-ամեակը

Ստամբուլի հայաշատ Սամաթիա շրջանի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցուն կից հայկական Դպրաց դաս երգչախումբն այս տարի տօնում է իր հիմնադրման 315-րդ ամեակը: 

«alikonline.ir» - Ստամբուլի հայաշատ Սամաթիա շրջանի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցուն կից հայկական Դպրաց դաս երգչախումբն այս տարի տօնում է իր հիմնադրման 315-րդ ամեակը: Գրում է «tert.am»-ը:

Թուրքական «milliyet» պարբերականը, անդրադառնալով դեռեւս 1461 թւականին հիմնադրւած ու մինչ օրս գործող երգչախմբի 315-ամեակին, յայտնել է, որ այդ առիթով Դպրաց դասի անդամները համերգներ կունենան Ստամբուլի հեղինակաւոր համերգասրահներից Լէյլա Գենջերի անւան օպերայի եւ արւեստի կենտրոնում: Համերգային ծրագրեր են նախատեսւում դեկտեմբերի 3-ին եւ 9-ին:

Միեւնոյն ժամանակ իր 80-ամեակն է նշում Սամաթիայի հայկական վարժարանի՝ Սահակեան դպրոցին կից երիտասարդական երգչախումբը, որը որպէս Դպրաց դասի երիտասարդական թէեւ՝ համատեղ կերպով կը մասնակցի տօնական ծրագրին՝ յատուկ նւագախմբի ուղեկցութեամբ:

Ի դէպ՝ Սահակեան երգչախմբի սան է նաեւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն, որի «Նամակ»-ի հիման վրայ նկարահանւած տեսահոլովակը առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրւեց թուրքական պետական հեռուստատեսութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։