Հա
Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 09:20

Սիրիայի հայ պատգամաւորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից յետոյ երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպէս նաեւ հայ պատգամաւոր Նորա Արիսեանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիւս այլ հարցերի քննարկել են նաեւ հայկական համայնքի ներկայ վիճակը:

«alikonline.ir» - Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպէս նաեւ հայ պատգամաւոր Նորա Արիսեանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիւս այլ հարցերի քննարկել են նաեւ հայկական համայնքի ներկայ վիճակը: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Արիսեանը: «Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկւեցին բազմաթիւ հարցեր, որոնք առնչւում էին Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգութեան վերահաստատմանը: Անդրադարձ եղաւ հայկական համայնքին»,- յայտնեց Արիսեանը:

Հայ պատգամաւորը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թւով եկեղեցիներ եւ դպրոցներ են քանդւել, սակայն ներկայում տարւում են դրանց վերականգնման աշխատանքները:

Լորդերի պալատի պատւիրակութեան նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին Արիսեանը յայտնել է, որ հայերն ապրում են սիրիական ներդաշնակ եւ համերաշխ ընկերութեան մէջ, ինչը համապատասխանում է մշակութային բազմազանութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։