Հա
Շաբաթ, 09 Դեկտեմբերի 2017 10:00

Հայուհի Դայան Թագւորեանը բնապահպանութեան հերոս է ճանաչւել ԱՄՆ-ում

Ամերիկեան Սան Դիէգոյի բնակչուհի Դայան Թագւորեանը, որը Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգ է, ամերիկեան «KPBS» հեռուստաալիքի եւ Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ ճանաչւել է «Համայնքի հերոս»: 

«alikonline.ir» - Ամերիկեան Սան Դիէգոյի բնակչուհի Դայան Թագւորեանը, որը Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգ է, ամերիկեան «KPBS» հեռուստաալիքի եւ Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ ճանաչւել է «Համայնքի հերոս»: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «kpbs.org»-ը, հայուհու ղեկավարած «Environmental Health Coalition» կազմակերպութիւնը, որը հիմնւել է 1980թ., զբաղւում է բնապահպանական ու սոցիալական արդարութեան խնդիրների լուծմամբ:

Թագւորեանի խօսքով՝ կազմակերպութիւնն առաջնորդւում է այն գաղափարով, որ իւրաքանչիւր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով, անվտանգ միջավայրում:

«Եկաւ մի պահ, երբ գիտակցեցի, որ բազմաթիւ խտրականութիւնների թւում կայ նաեւ բնապահպանականը: Այն համայնքներում, որտեղ ապրում էին ցածր եկամուտ ունեցողները, բնական միջավայրի աղտոտւածութեան մակարդակը շատ բարձր էր, ու ստեղծւած իրավիճակի համար լուծումներ չկային: Մենք փորձեցինք խնդրի մասին բարձրաձայնել իշխանութիւններին, բայց պատասխանը չբաւարարեց մեզ: Դա դեռ սկիզբն էր: Այժմ անցել է մի քանի տասնամեակ, ու մեր կազմակերպութիւնը բազում յաղթանակներ է ունեցել»,- ասել է հայուհին:

Աղբիւրը նշում է, որ Թագւորեանի ձեռքբերումները գրաւել են բազմաթիւ ազդեցիկ անձանց՝ այդ թւում նաեւ ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի ուշադրութիւնը, ինչի շնորհիւ նրան վստահւել են նշանակալի նախագծեր, պատասխանատու պաշտօններ, բացի այդ, նա արժանացել է մի շարք մրցանակների:

«Մեծանալուն զուգահեռ սկսեցի նկատել՝ ինչ է կատարւում իմ համայնքի միւս բնակիչների հետ: Իմ պատմութիւնը, տատիս, պապիս պատմութիւնն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում օգնելու համար»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։