Հա
10/12/2017 - 11:20

Դենի Թարքանեանը Նեւադայի նահանգից կառաջադրւի Սենատի ընտրութիւններում

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւը կը պաշտպանի Նեւադայի նահանգից առաջադրւած Դենի Թարքանեանի թեկնածութիւնը Սենատի ընտրութիւններում։ 

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւը կը պաշտպանի Նեւադայի նահանգից առաջադրւած Դենի Թարքանեանի թեկնածութիւնը Սենատի ընտրութիւններում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Թարքանեանի հիմնական մրցակիցը փրայմերիզում եկող տարի կը լինի սենատոր Դին Հելլէրը։ «ԱՄՆ Սենատում նրա ներկայութիւնն անկասկած կընդլայնի մեր հասարակութեան հնարաւորութիւնները, եւ մենք յոյս ունենք սերտօրէն համագործակցել նրա հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- յայտարարել է  ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի նախագահ Նորա Յովսէփեանը։

Թարքանեանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիւ է ստանալ Հայ Դատի աջակցութիւնը։ «Որպէս մարդ, ում տատն ու պապը վերապրել են Ցեղասպանութիւնը՝ ես կը լինեմ ուժեղ ձայն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների բարելաւման համար եւ անխոնջ կաշխատեմ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի հետ, որպէսզի ԱՄՆ կառավարութիւնը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է Թարքանեանը։

Դենի Թարքանեանը յայտնի գործարար է եւ բասկետբոլի մարզչի որդի։ Նրա հայրը՝ Ջերի Թարքանեանը, միշտ ամերիկահայերի շահերի ջատագովն է եղել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։