Հա
14/12/2017

Կեանքը յաղթեց մահին. Հալէպում տօնածառ են զարդարել

Աղէտի հետքերը Հալէպում դեռ ամենուր են, սակայն քաղաքի քրիստոնեաներն արդէն Ամանորի տօնածառ են կանգնեցրել:

«alikonline.ir» - Աղէտի հետքերը Հալէպում դեռ ամենուր են, սակայն քաղաքի քրիստոնեաներն արդէն Ամանորի տօնածառ են կանգնեցրել:

Ինչպէս «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, տօնածառը տեղադրել են Սուլէյմանիէ քրիստոնէական թաղամասի բնակիչները, այդ թւում՝ քրիստոնեայ արաբներն ու հայերը:

Թաղամասի հրապարակում տօնածառը կանգուն էր նաեւ անցեալ տարւայ դեկտեմբերին, երբ քաղաքը դեռ նոր էր ամբողջութեամբ ազատագրւել:

«Տօնածառ տեղադրելը յատուկ երեւոյթ մը չէր, այլ պարզապէս՝ տօնական երեւոյթ: Այս տարի ալ նոյն տեղին մէջ դրւած է»,- ասաց Ռէիսեանը:

Հալէպի հռչակաւոր շուկաներում արդէն հատուկենտ տաղաւարներ են բացւել: Սեպտեմբերին առեւտուրը վերսկսւել է ԻՒՆԵՍԿՕ-ի ժառանգութեան վայրում՝ աշխարհահռչակ ալ-Մադինայում, որը գործող միջնադարեան շուկաներից խոշորագոյնն է աշխարհում (նրա տաղաւարների շարքերը միասին 13 կիլոմետր երկարութիւն ունեն, իսկ պատմութիւնը գրեթէ 600 տարւայ է): Իսկ նոյեմբերի վերջին վերագործարկւել է մէկ այլ միջնադարեան շուկայ՝ Խան ալ-Ջումրուքը: Սա, իհարկէ, դեռ շատ հեռու է զբօսաշրջային երբեմնի եռուզեռից: «Քիչ մը կանուխ է ատոր մասին խօսիլ: Բայց մէջընդմէջ կայցելեն նախկին սուրիացիներ՝ կարոտով ու հետաքրքրութեամբ» - յաւելեց պարոն Ռէիսեանը:

Տօները՝ տօներ, բայց վերաշինութեան առօրեական գործը մէկ րոպէ իսկ չի դադարում: Բնակիչներն ուզում են օր առաջ վերանորոգել իրենց տներն ու արհեստանոցները: Չեն անտեսւում նաեւ համայնքային ու եկեղեցական կառոյցները:

«Վերջերս Կիլիկիոյ կաթողիկոսութեան ընդհանուր ժողով կայացած է, ուր Արամ Վեհափառը երախտիք է յայտնած հայ գաղութներուն, որք իրարու ձեռք կ՛երկարեն վերաշինութեան համար: Շատ կեդրոններու, այդ թւում՝ Հալէպի Քառասնից մանկանց մայր եկեղեցու վերաշինութեան նախագծեր արդէն ներկայացւած են: Ատոնց գործնականացման աշխատանքն ալ շուտով պիտի սկսուի»,- յաւելեց Ռէիսեանը:

Այդուհանդերձ, հայ համայնքն իրեն չի կղզիացնում Սիրիայի ժողովրդից: Մի քանի օր առաջ ընդունւեց 2018 թւականի Սիրիայի պետական բիւջէն: Այն հարցին, թէ որքան գումար է տրամադրւել հայ համայնքի կրթական ու մշակութային հաստատութիւնների համար, պատգամաւոր Ռէիսեանն առարկեց. «Սուրիոյ մէջ հատւածներու մասին ոչ մէկը կը խօսի. կայ սուրիացի ժողովուրդ, ուր հայն ալ կայ, ոչ հայն ալ: Հետեւաբար, եթէ վերականգնումի շուրջ որեւէ օժանդակութիւն կայ, կարիքներու համաձայն պիտի բաշխւի»:

Վերակենդանանում են նաեւ գործարար կապերը Հայաստանի հետ: Հոկտեմբերի վերջին Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրէն Կարայեանն այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարար Մուհամմադ Սամէր Խալիլի, զբօսաշրջութեան նախարար Բուշր Եազջիի հետ: Կողմերը պայմանաւորւել են անցկացնել գործարար շրջանակների փոխադարձ հանդիպումներ:

Այս արդիւնաբերական ու զբօսաշրջային շաբաթներից, որոնք պիտի կազմակերպւեն Երեւանում ու Դամասկոսում, որոշակի սպասելիքներ կան, եզրափակեց Սիրիայի հայ պատգամաւորը:

Յարակից լուրեր

  • Բաշշար Ասադի հրամանով Հալէպի դպրոցներից մէկը կանւանւի հայ հերոսի պատւին
    Բաշշար Ասադի հրամանով Հալէպի դպրոցներից մէկը կանւանւի հայ հերոսի պատւին

    Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը կարգադրել է Հալէպի կրթական հաստատութիւններից մէկը անւանել հայ զինւորի Գրիգոր Աշնաքելեանի անունով: 

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

  • Կարեւորը հաւատալն է նպատակի ճշմարտացիութեան եւ պայքարիլ
    Կարեւորը հաւատալն է նպատակի ճշմարտացիութեան եւ պայքարիլ

    Չեմ գիտեր ձեզմէ քանի հոգի եղած է Սարդարապատի յուշահամալիր եւ եթէ եղած է՝ ի՞նչ զգացած է։ Բայց ես, ամէն անգամ որ կ՚այցելեմ Սարդարապատ, սոսկում մը կ՚ապրիմ: Սոսկում՝ որովհետեւ կը մտածեմ, թէ ի՛նչ պիտի ըլլար մեր ժողովուրդին ճակատագիրը, եթէ 1918 թուականի մայիսեան այդ պատմական օրերուն, հայկական բանակը, որ այդ օրերուն մեր հայրենիքի այդ տարածքին ամբողջ ժողովուրդն էր, չյաղթէր թրքական ուժերուն։

  • Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին
    Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին

    «2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը անկիւնադարձային եղաւ սիրիահայերի համար. ներկայումս Հալէպը շատ աւելի կայուն վիճակում է գտնւում: Կային կենցաղային դժւար պայմաններ, որոնք այսօր արդէն տարբեր միջոցներով յաղթահարւել են, ճանապարհներն օրըստօրէ բացւում են, լուծւել է ջրամատակարարման ու վառելանիւթի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնւել է էլեկրտականութիւնը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Բերիոյ հայոց թեմի մամուլի խօսնակ Ժիրայր Ռէիսեանը՝ յաւելելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղւած են իրենց առօրեայ աշխատանքներով եւ տները վերանորոգելով:

  • Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ
    Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ

    Հալէպի օդանաւակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգութեան որոշ հարցերից ելնելով, իշխանութիւններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։