Հա
17/12/2017

Արամ Ա կաթողիկոս. «Մեր առաքելութիւնը վերանորոգ հաւատքով, յոյսով ու տեսիլքով պիտի շարունակենք»

Ս. թ. դեկտեմբերի 4-8-ը Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին շուրջ 100 պատգամաւորներ, թեմակալ առաջնորդներ եւ հիւրեր:

«alikonline.ir»  - Ս. թ. դեկտեմբերի 4-8-ը Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին շուրջ 100 պատգամաւորներ, թեմակալ առաջնորդներ եւ հիւրեր:

Ինչպէս տեղեկացնում է Կաթողիկոսութեան պաշտօնական կայքը, չորս օրերի ընթացքում ժողովականներն քննարկեցին Ազգային ընդհանուր ժողովին Կենտրոնական վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների քառամեայ գործունէութիւնը, իսկ հրաւիրւած զեկուցաբերները ներկայացրերցին Կաթողիկոսութեան հիմնախնդիրներից քրիսոտնէական եւ հայեցի դաստիարակութեան, երիտասարդութեան, պահանջատիրութեան, եւ Սփիւռքի վերակազմակերպման հետ կապւած թեմաներով զեկոյցներ։

Օրակարգի սպառումից յետոյ, ժողովն ընթերցեց եւ ընդունեց համապատասխան բանաձեւ, եւ ընտրեց Կենտրոնական վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների անձնակազմը հետեւեալ կարգով.

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

1- Գերշ. Տ. Կոմիտաս արք. Օհանեան

2- Գերշ. Տ. Օշական արք. Չոլոյեան

3- Գերշ. Տ. Վարուժան արք. Հերկելեան

4- Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեան

5- Գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեան

6- Գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերեան

7- Գերշ. Տ. Նարեկ արք. Ալեէմէզեան

8- Գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեան

9- Գերշ. Տ. Շահան արք. Սարգսեան

10- Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեան

11- Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեան

12- Գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեան

13- Գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան

14- Գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեան

15- Գերպ. Տ. Մեսրոպ ծ. վրդ. Սարգսեան

16- Հոգշ. Տ. Պօղոս վրդ. Թինքճեան

17- Հոգշ. Տ. Պետրոս վրդ. Մանուէլեան

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ 

1- Դոկտ. Նորա Պայրագտարեան-Գապագեան (Բէյրութ, Լիբանան)

2- Տիկին Սեդա Մարկոսեան-Խտըշեան (Բէյրութ, Լիբանան)

3- Տիար Տիգրան Ջինպաշեան (Բէյրութ, Լիբանան)

4- Տիար Ստեփան Տէր-Պետրոսեան (Բէյրութ, Լիբանան)

5- Տիար Վրէժ Սապունճեան (Բէյրութ, Լիբանան)

6- Տիար Յակոբ Եափուճեան (Բէյրութ, Լիբանան)

7- Տիար Արթուր Նազարեան (Բէյրութ, Լիբանան)

8- Տիար Աւետիս Կիտանեան (Բէյրութ, Լիբանան)

9- Տիար Յակոբ Գըլպաշեան (Բէյրութ, Լիբանան)

10- Տիար Հրաչ Յակոբեան (Հալէպ, Սիրիա)

11- Դոկտ. Արմէն Տէրեան (Աթէնք, Յունաստան)

12- Տիար Թովմաս Թովմասեան (Թեհրան, Իրան)

13- Տիար Վահէ Եագուպեան (Լոս Անջելէս, ԱՄՆ)

14- Տիար Կայծակ Զէյթլեան (Լոս Անջելէս, ԱՄՆ)

15- Դոկտ. Տրդատ Մանկիկեան (Վաշինգտոն, ԱՄՆ)

16- Դոկտ. Ժիրայր Պասմաճեան (Մոնտրէալ, Կանատա)

17- Տիար Գրիգոր Մահսերէճեան (ԱԲու Դաբի, ԱՄԷ)

Եզրափակելով ժողովը, Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ժողովի ընթացքը՝ վստահութիւն յայտնելով, որ առաջիկայ չորս տարիների ընթացքում Կրօնական եւ Քաղաքական ժողովները ջանք չեն խնայի ծառայելու ազգին։

Նորին Սրբութիւնը նշեց, որ ծաւալւած քննարկումների ընթացքում ժողովը լուրջ մտահոգութիւններ արծարծեց, որոնք նոր ծրագրերի մշակման մղիչ ուժը պէտք է հանդիսանան:

Վեհափառ Հայրապետը յիշեցրեց նորընտիր ժողովներին, որ Կաթողիկոսութեան աշխատանքները համայն հայութեան համար են, եւ այդ իսկ պատճառով էլ հարկաւոր է նոր թափ հաղորդել թեմերի վերակազմաւորմանն ու նոր որակով օժտել աշխատանքները, ինչպէս նաեւ ձեւաչափեր մշակել Կաթողիկուսութիւն-թեմեր գործակցութեան համար։

Հայրապետն առաջնահերթութիւն համարեց նոր ծրագրերի իրագործման միջոցով սիրիահայութեան վերականգնման աշխատանքների իրականացուը, եւ իր խօսքերը եզրափակեց՝ ասելով, որ հայ ժողովուրդը Կաթողիկոսութեան աշխատանքների կիզակէտն է եւ ոչ՝ լուսանցքայինը, եւ ելնելով հայ ազգի գերագոյն շահերից, համահայկական մօտեցումով ասելիք եւ անելիք ունի Ս. Աթոռը։

«Մեր առաքելութիւնը վերանորոգ հաւատքով, յոյսով ու տեսիլքով պիտի շարունակենք։ Այդ տեսիլքը մեր հայրենիքին, եկեղցեւոյ ու միութեան հզօրացմուն է, մեր եկեղեցւոյ ծառայական առաքելութեան առաւել աշխուժացումն է։ Այս բոլորը մենք միասնաբար պիտի կատարենք՝ ձեր մասնակցութիւնը մեր հաւաքական աշխատանքին շատ կարեւոր է»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։