Հա
25/12/2017

«Ամերիկայի սպիտակուցային արքան». ինչպէս են Շաքարեանները միլիոններ վաստակել առողջ սնունդ վաճառելով

Ամերիկեան առողջ ֆիթնես սննդի վաճառքով զբաղւող «GNCHoldings Inc.» հսկայական ընկերութեան պատմութիւնը սկսւել է կաթնամթերքի փոքր խանութից, որը 1920-ականներին Փիթսբուրգում (Փենսիլւանիա) հիմնել էին հայ ներգաղթեալներ Շաքարեանները:

«alikonline.ir» - Ամերիկեան առողջ ֆիթնես սննդի վաճառքով զբաղւող «GNC Holdings Inc.» հսկայական ընկերութեան պատմութիւնը սկսւել է կաթնամթերքի փոքր խանութից, որը 1920-ականներին Փիթսբուրգում (Փենսիլւանիա) հիմնել էին հայ ներգաղթեալներ Շաքարեանները: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «Rusarminfo»-ն, ընտանիքի աւագ որդի Դաւիթը, որը ծնւել է 1914-ին, վաղ տարիքից օգնել է ծնողներին եւ արդէն 1930-ականներին փոքր խանութը վերածել է առողջ սննդի եւ վիտամինների խանութների ցանցի:

1941-ին Փիթսբուրգում Շաքարեանների ընտանիքին պատկանող 5 խանութ էր գործում, որտեղ կարելի էր սպիտակուցներով հարուստ սնունդ եւ վիտամիններ ձեռք բերել:

Խանութների ցանցն ընդլայնւել է 1960-ական թւականներին, երբ Ամերիկայում տարածւեց այսպէս կոչւած՝ «առողջ սննդի մոլուցքը»: Հէնց այդ տարիներին ամերիկահայ գործարարը վաստակել է իր բազմամիլիոնանոց կարողութիւնը:

1970-ականներին «Forbes» հանդէսը Շաքարեանի կարողութիւնը գնահատել է 530 մլն. դոլար, իսկ «The New York Times»-ը վերջինիս անւանել է «Ամերիկայի սպիտակուցային արքայ»:

Ներկայ պահին «GNC Holdings Inc.» ընկերութիւնը շարունակում է զբաղւել սպիտակուցային սնունդի վաճառքով եւ արդէն 6000 խանութ ունի ԱՄՆ-ում եւ աշխարհի 49 երկրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։