Հա
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 09:20

«The Hindu». «Հնդկաստանի ողջ զէնքի արդիւնաբերութիւնը հայերի ձեռքում է եղել»

Հնդկական «The Hindu» պարբերականն անդրադարձել է երկրի պատմութեան եւ մշակոյթի անքակտելի մաս կազմող հայկական միջնադարեան ժառանգութեանը:

«alikonline.ir» - Հնդկական «The Hindu» պարբերականն անդրադարձել է երկրի պատմութեան եւ մշակոյթի անքակտելի մաս կազմող հայկական միջնադարեան ժառանգութեանը: Այս մասին գրում «tert.am»-ը:

Ինչպէս գրում է պարբերականը, դեռեւս 16-րդ դարում մուղալների արքայատոհմի կայսր Աքբար Առաջին Մեծը Նախիջեւանից եւ Ջուղայից ժամանած հայերին առաջարկել էր բնակութիւն հաստատել Ագրայում, որտեղ 17-րդ դարի կէսերին ձեւաւորւել է ծաղկող հայ համայնքը:

«Աքբարի կինը հայուհի էր՝ Մարիամ Զամանի Բեգումը, որի համար 1642-ին կայսրը քաղաքում հայկական եկեղեցի էր կառուցել, որն առանձնանում է խաչի առկայութեամբ: Այն շուտով սկսեցին պատկերել ամենուր»,- գրում է պարբերականը:

Աղբիւրն ընդգծում է, որ Հնդկաստանի պատմութեան մեծ իր ուրոյն հետքն է թողել հայ դարբին Հոջա Պետրուս Արաֆոնը, որին սուրբ են համարում նրա համար, որ Կալկաթայի աւերածութիւնների ժամանայ իր ողջ ունեցւածքը բաժանել էր բրիտանացիներից հալածւածներին:

Երկրի պատմութեան ամենայայտնի հայերի շարքում պարբերականը նշում է Շահ Նազար Խանին, որի ձեռքում էր գտնւում Հնդկաստանի ողջ զէնքի արտադրութիւնը: Նրան Բենգալիայի նախարար Գորգէն Խանի հետ միասին համարում էին հանրայայտ մասնագէտներ զէնքի արտադրութեան ոլորտում:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ