Հա
27/12/2017 - 09:40

Սինգապուրի հայերը ցանկանում են իրենց աւանդն ունենալ երկրի մշակութային ժառանգութեան պահպանման գործում

«News Asia» սինգապուրեան գործակալութիւնը հրապարակել է երկրի փոքր հայ համայնքի ոչ նիւթական ժառանգութեանը, այդ թւում՝ մշակույթի ու սովորոյթների պահպանմանը նւիրւած լայնածաւալ յօդւած:

«alikonline.ir» - «News Asia» սինգապուրեան գործակալութիւնը հրապարակել է երկրի փոքր հայ համայնքի ոչ նիւթական ժառանգութեանը, այդ թւում՝ մշակույթի ու սովորոյթների պահպանմանը նւիրւած լայնածաւալ յօդւած: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յօդւածում նշւում է, որ այս պահին համայնքը բաղկացած է ընդամենը 60 մարդուց, որոնք տօներին հաւաքւում են տեղի հայկական եկեղեցում:

Հայ համայնքը Սինգապուրի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան օրինակներից մէկն է: Յաջորդ տարւայ ապրիլին երկիրը նախատեսում է սկսել երկրի մշակութային, այդ թւում՝ ոչ նիւթական ժառանգութեան պահպանման ծրագիր: Ծրագիրը ներառում է համապատասխան ցուցակի կազմում, եւ այն ԻՒՆԵՍԿՕ-ի  դատին յանձնելը։

Այս իմաստով հայ համայնքը ակնկալում է, որ իր ձայնը եւս լսելի կը լինի: Գէորգ Սարգսեանի եւ նրա կնոջ գլխաւորած հայկական համոյթը տարւայ ընթացքում մի քանի համերգներով է հանդէս եկել: Սարգսեանը յոյս ունի, որ հայկական թանգարան եւ պատկերասրահ կը բացւի այստեղ: «Մենք քիչ ենք, բայց մենք մեր ներդրումն ենք կատարում պատմութեանը մէջ: Այն տեսանելի կամ ճանաչւած չէ, բայց կայ»,- ասել է Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։