Հա
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 11:35

Ժիրայր Ռէիսեանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին. «Հաստատակամ ու հաւատով վերակառուցել այն, ինչ քանդւած է»

Հաստատակամ ու հաւատով վերակառուցել այն ինչ քանդւած է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, ամփոփելով 2017 թւականը, պատմում է Հալէպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժւարութիւններով, բայցեւ՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռէիսեանը կարեւոր է համարում դեռ 2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը, որը յոյս ներշնչեց հետագայ դրական զարգացումների ակնկալիքներ ունենալու համտեքստում: Դրական զարգացումները սպասեցնել չտւեցին, շուտով ազատագրւեց Դեր Զորը, որը, լինելով համահայկական ուխտավայր, կարեւոր նշանակութիւն ունի հայ ժողովրդի համար:

«alikonline.ir»- Հաստատակամ ու հաւատով վերակառուցել այն ինչ քանդւած է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, ամփոփելով 2017 թւականը, պատմում է Հալէպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժւարութիւններով, բայցեւ՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռէիսեանը կարեւոր է համարում դեռ 2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը, որը յոյս ներշնչեց հետագայ դրական զարգացումների ակնկալիքներ ունենալու համտեքստում: Դրական զարգացումները սպասեցնել չտւեցին, շուտով ազատագրւեց Դեր Զորը, որը, լինելով համահայկական ուխտավայր, կարեւոր նշանակութիւն ունի հայ ժողովրդի համար:

«Ճիշտ է Դեր Զորում հայկական համալիրը քաղաքի բազմաթիւ շէնքերի նման ահաբեկչութեան թիրախ է դարձել, սակայն Հալէպի մէջ եւ այլուր մենք հաստատակամ ենք ու ամբողջական հաւատքով լցւած, որ պէտք է վերակառուցենք այն, ինչ քանդւած է: Իրականութեան մէջ չենք կարող ասել, որ պատերազմը վերջնական աւարտւած է, սակայն եղան յաղթանակներ եւ ձեռբերումներ, եւ կարող ենք ասել, որ Սիրիայի գլխին կուտակւած ամպերը ցրւում են»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Ժիրայր Ռէիսեանը:

Խօսելով Հալէպում եղած իրավիճակի մասին՝ պատգամաւորը նշեց, որ նախորդ տարիների համեմատ անցնող մէկ տարւայ ընթացքում պատկերն այլ է եղել: Հալէպը երկար ժամանակ հոսանքից զրկւած էր, այսօր, թէկուզ ոչ ամբողջ օրը, սակայն մի մասով լուսաւորում կայ: Ջրամատակարարումն արդէն բնականոն ընթացք ունի: «Արդէն ջրի տագնապը չկայ, յուսանք, որ մեր բոլորի համար այն չի կրկնւի: Քաղաքի մէջ զինւորական երեւոյթները գրեթէ վերացւած են, նւազագոյնի է հասցւած: Կեանքը վերարդարձած է իր բնականոն յունին: Ճիշտ է տնտեսական դժւարութիւններ կան, սակայն պետութիւնը եւ ժողովուրդը միասնական են: Ներկայում իրականցւում է քանդումներից գոյացած հողակոյտերի դուրս բերումը: Կարող ենք ասել, որ վերակառուցման փուլն է սկսել: Մարդիկ քիչ-քիչ վերականգնում են իրենց տները, գործատեղերը: Մօտ ապագայում մարդիկ աւելի հաստատակամ կը վերադառնան նախկին օրերին»,-ասաց Ժիրայր Ռէիսեանը: Հայ համայնքն ուսումնասիրել ու հաշւառել է վնաս կրած հայկական հաստատութիւնները եւ փուլ առ փուլ դրանք վերականգնում է: Հալէպում գտնւող նշանաւոր «Կարէն Եփփէ» ազգային ճեմարանի շէնքը, որ ռազմական գործողութիւնների կիզակէտում էր, վնասւել էր: Այժմ կառոյցի մի մասնաշէնքը վերականգնւած է, աշակերտներրը վերադարձել են իրենց դասերին: Առաջիկայում կը վերականգնւի երկրորդ շէնքը:

Իսկ ճանապարհներն ընդհանուր առմամբ անվտանգ են: Հազւադէպ կարող են «անակնկալներ» լինել, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհներն ապահով են: Հալէպում հայկական կեանքը կրկին իր բնական հունով ընթանում է՝ միութիւններ, ակումբներ, մշակոյթի տներ, իրենց աշխատանքին են վերադարձել: Չնայած, Ժիրայր Ռէիսեանը նկատում է, որ այն դժւարին ժամանակներում էլ դրանք գործում էին: «Հայկական դպրոցները, եկեղեցիները պատերազմի տարիներին չփակեցին իրենց դռները: Կարելի է ասել, որ այս ընթացքում ազգային կեանքը ոչ մի ձեւով չի ընկրկւել: Հիմա հայկական կենտրոնները, ակումբներն աւելի ակտիւ են սկսել գործել: Մանաւանդ, որ տօնական շրջան է, քաղաքը փոքր-ինչ ամանորեայ զարդարանքի, լուսաւորութեան մէջ է: Հայկական ակումբներն աշխուժացել են ամանորեայ միջոցառումներով»,- ասաց պատգամաւորը:

Ինչ վերաբեում է Հալէպի ազատագրումից յետոյ բնակիչների, տեղի հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռէիսեանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր վերադարձել են, որոշների վերադարձն ընթացքի մէջ է: Վերադառնում են Հալէպից դուրս եկած եւ Սիրիայի այլ քաղաքներ տեղափոխւած մեր հայրենակիցները, նաեւ նրանք, ովքեր ժամանակաւոր բնակւում էին Լիբանանում, Հայաստանում, արեւմտեան տարբեր երկրներում: Պատգամաւորը վստահութիւն յայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ թիւը կաւելանայ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։