Հա
07/01/2018 - 08:10

Նիւ Եօրքի Քուինս շրջանի փողոցներից մէկը կարող է անւանակոչւել որպէս «Հայկական ուղի»

Նիւ Եօրքի փողոցներից մէկը կարող է մօտ ապագայում անւանակոչւել որպէս «Հայկական ուղի»:

«alikonline.ir» - Նիւ Եօրքի փողոցներից մէկը կարող է մօտ ապագայում անւանակոչւել որպէս «Հայկական ուղի»: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «ny1.com» կայքը:

Աղբիւրը նշում է, որ Նիւ Եօրքի Քուինս շրջանում գտնւող փողոցը հայկական Սուրբ նահատակների եկեղեցու ներկայացուցչութեան նախաձեռնութեամբ կարող է վերանւանւել հայ ժողովրդի պատւին:

«Դա արւում է նրա համար, որպէսզի մարդիկ յիշեն պատմութիւնը, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնելու նրանց, ովքեր միշտ մեզ աջակցել են»,- լրատւամիջոցի հետ զրոյցում շեշտել է եկեղեցու հովիւ Աբրահամ Մալխասեանը:

Հոգեւորականը նշել է, որ սկսած 1950-ական թւականներից Նիւ Եօրքի Քուինս շրջանը տուն է դարձել աւելի քան 2000 հայերի համար:

Յայտնի է, որ Նիւ Եօրքի հանրային խորհրդի տրանսպորտի վարչութիւնն արդէն հաստատել է փողոցի վերանւանման առաջարկը, այժմ սպասւում է, որպէսզի այն հաստատւի նաեւ հանրային խորհրդի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։