Հա
Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 11:40

Արամ Ա կաթողիկոսը նամակ է ստացել Հռոմի պապից

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսին յունւարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իւան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհաւորական նամակ է փոխանցել Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան առիթով։

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսին յունւարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իւան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհաւորական նամակ է փոխանցել Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան առիթով։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից «news.am»-ին յայտնում են, որ նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է ներկայացրել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը: Ֆրանցիսկոս պապը մաղթել է, որ խաղաղութիւն հաստատւի աշխարհում, յատկապէս այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալութիւնը տիրապետող ներկայութիւն են դարձել:

Հանդիպմանը քննարկւել է նաեւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։