Հա
11/01/2018

Սիրիայի առաջին տիկինը հանդիպել է Սիրիահայ օգնութեան խաչի Դամասկոսի մասնաճիւղի անդամներին

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադն այցելել է Սիրիահայ օգնութեան խաչի Դամասկոսում գտնւող «Էրեբունի» մասնաճիւղը: 

«alikonline.ir» - Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադն այցելել է Սիրիահայ օգնութեան խաչի Դամասկոսում գտնւող «Էրեբունի» մասնաճիւղը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Գանձասար»-ը:

Նշւում է, որ հանդիպման ընթացքում քննարկման գլխաւոր թեմա է հանդիսացել պատերազմից տուժած անձանց համար բարեգործական գործունէութեան կազմակերպումն ու դրա նշանակութիւնը:

Հայկական միութեան ներկայացուցիչներն առաջին տիկնոջն են ներկայացրել համայնքի առաջ ծառացած խնդիրները, իրենց գործունէութեան բնոյթն ու դրա կարեւորութիւնը:

Ասմա Ասադը, բարձր գնահատելով Սիրիահայ օգնութեան խաչի կատարած աշխատանքը, իր պատրաստակամութիւնն է յայտնել աջակցելու սիրիահայ միութեան բարեգործական մի շարք ծրագրերի: 

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։