Հա
16/01/2018 - 09:40

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւններն ամենամեայ ընթրիքը կանցկացնեն Էմանուէլ Մակրոնի բարձր հովանու ներքոյ

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ամենամեայ ընթրիքին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս տարի ընթրիքը տեղի է ունենալու յունւարի 30-ին «Hotel du Collectionneur» հիւրանոցում: Ընթրիքը կը կայանայ Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքոյ: Ընթրիքի ժամանակ ակնկալւում է Ֆրանսիայի նախագահի ելոյթը:

Աւանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարութըան անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական եւ տեղական իշխանութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպութիւնների ղեկավարներ եւ հոգեւոր հայրեր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։