Հա
16/01/2018 - 09:50

«LA Times»-ի ամենատարեց լրագրողը կենսագրական գիրք է գրել Քըրք Քըրքորեանի մասին

Փետրւարի մէկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրութիւնների ազգային ասոցիացիայում կը ներկայացւի հայազգի միլիարդատէր, բարեգործ Քըրք Քրքորեանին նւիրւած կենսագրական գիրքը: 

«alikonline.ir» - Փետրւարի մէկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրութիւնների ազգային ասոցիացիայում կը ներկայացւի հայազգի միլիարդատէր, բարեգործ Քըրք Քըրքորեանին նւիրւած կենսագրական գիրքը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «rusarminfo.ru» կայքը, «Խաղացողը. ինչպէս առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորեանը դարձաւ կապիտալիզմի պատմութեան մէջ ամենախոշոր գործարարը» խորագրով գրքի հեղինակը «Los Angeles Times» պարբերականի ամենատարեց լրագրող Վիլիամ Ռեմփէլն է:

Հեղինակը փորձել է ականաւոր հային ներկայացնել որպէս հակասական անձ՝  հանճար՝ առանց կրթութեան, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենայաւակնոտ բիզնես-խաբէութիւնների եւ ունեցած ամէնը խաղասեղանին դնելու ռիսկին:

Յիշեցնենք, որ Քըրքորեանը մահացել է 2015 թւականին: Ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտում իր գործունէութեան համար նրան անւանում էին «Լաս Վեգասի արքայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։