Հա
20/01/2018 - 14:30

Ժիրայր Ռէիսեան. «Յարաբերական անդորր հաստատւելուց յետոյ սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր»

Յարաբերական անդորր հաստատւելուց յետոյ ի՞նչ վիճակում է հայ համայնքը, ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած եւ ինչպէ՞ս է դրանք յաղթահարում։ Այս հարցերի շուրջ «news.am»-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի հետ:

«alikonline.ir» - Յարաբերական անդորր հաստատւելուց յետոյ ի՞նչ վիճակում է հայ համայնքը, ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած եւ ինչպէ՞ս է դրանք յաղթահարում։ Այս հարցերի շուրջ «news.am»-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի հետ:

 

- Մինչեւ պատերազմական գործողութիւնների սկսւելը Սիրիայում քանի՞ հայ է ապրել եւ, մասնաւորապէս, ո՞ր քաղաքներում:

- Մինչ պատերազմը Սիրիայի տարածքում, ենթադրաբար, շուրջ 75-80 հազար հայ էր բնակւում, որոնց մեծ մասը՝ Հալէպում: Մեծ թւով հայեր կային նաեւ հիւսիսային Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Հայ ընտանիքներ կային Հասաքէ, Ռագա, Հոմս քաղաքներում, Դերիք, Ռաս ուլ Էյն, Թել Աբիաթ եւ Դերբեսիէ գիւղաքաղաքներում, փոքրաթիվ համայնքներ էլ՝ Ռաքքայում եւ Դեր Զորում: Ծովափնեայ շրջաններից էլ հայերը բնակւում էին Լաթաքիայում եւ Քեսաբում, Տարտուսում եւ Բանիասում: Իսկ մայրաքաղաք Դամասկոսում մինչ պատերազմը հայերի թիւը 12-15 հազար էր:

 

- Երկրում յարաբերական անդորր է հաստատւել. ո՞րքան են Սիրիա վերադարձած հայերը, եւ, մասնաւորապէս, ո՞ր երկրներից են վերադարձել:

- Կը նախընտրէի առայժմ թւերով չխօսել, քանի դեռ պաշտօնապէս մարդահամարի արդիւնքներ կամ վիճակագրական յստակ տւեալներ չեն ներկայացւել: Սակայն վերադարձողներ կան, ինչպէս Հալէպ, այնպէս էլ, վստահաբար, այլ քաղաքներ: Ընտանիքներ կան, որոնք վերադարձել են Լիբանանից, Հայաստանից, ինչպէս նաեւ Արեւմուտքից՝ Շւեդիայից, Աւստրալիայից եւ այլն: Իրենց բնակավայրեր են վերադարձել նաեւ ներքին տեղահանւածները, որոնք զինւած բախումների ժամանակ համեմատաբար ապահով քաղաքներ էին գնացել:

 

- Ի՞նչ դժւարութիւնների առջեւ է կանգնած համայնքն այս օրերին:

- Անկասկած, վերականգնումը պարզ եւ դիւրին չէ, չի կարող լինել: Նախ հարկաւոր է վերականգնել աւերւածն ու վնասւածը, աշխատել վերականգնել համայնքի տնտեսական հսկայական կորուստները: Նրանք, ովքեր լաւ են ճանաչում սիրիահային, գիտեն, որ նա կարողանում է փիւնիկի պէս վեր հառնել ու վերապրել: Սիրիահայը կեանքը շարունակելու անկոտրում կամք ունի: Բնականաբար, այս հարցում կարեւոր տեղ ունեն մեր երախտարժան աջակիցներն ու նրանց ցուցաբերած անվերապահ օժանդակութիւնը:

 

- Ի՞նչ ծաւալի վնասներ է կրել հայկական ժառանգութիւնը Սիրիայում:

- Պատերազմական գործողութիւնների ընթացքում համայնքը մեծ վնասներ է կրել. հրկիզւել եւ վնասւել են եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոց, ծերանոց... Բազմաթիւ բնակարաններ, գործարաններ ու խանութներ են քանդւել կամ կողոպտւել: Բացի այդ, համայնքը զոհեր է ունեցել, նաեւ ծանր վիրաւորներ ու անհետ կորած տասնեակ հայեր կան:

Պատերազմական գործողությունների հետեւանքով վնասւած հայկական կրթական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնների վերականգնաման ու բարեկարգման ծրագրեր նախատեսւա՞ծ են: Դրանք համայնքի ուժերո՞վ են կատարւելու, թէ՞ նաեւ պետութեան աջակցութիւնն էք ակնկալում:

Ոչ միայն նախատեսել, այլեւ արդէն նախաձեռնել ենք: Օրինակ՝ արդէն վերանոգորւել է Քարէն Եփփէ ազգային ճեմարանի մասնաշէնքերից մէկը, այնտեղ արդէն ուսումնական պրոցեսը բնականոն ընթանում է: Վերանորոգւում են նաեւ բազմաթիւ տներ եւ խանութներ: Վնասւած կառոյցներն ուսումնասիրւել են, մեծ մասի նորոգման ծրագրերն արդէն պատրաստ են: Բնականաբար, այդ աշխատանքները կիրականացւեն՝ հաշւի առնելով առաջնահերթութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։