Հա
Երեքշաբթի, 23 Յունւարի 2018 11:20

Պոլսոյ Հայոց պատրիարքարանն իր աջակցութիւնն է յայտնել Աֆրինում գործողութեանը, հայ համայնքը դատապարտել է արւած յայտարարութիւնը

Պոլսոյ Հայոց պատրիարքութիւնը յայտարարութիւն է տարածել սիրիական Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի կողմից իրականացւող «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութեան առնչութեամբ: 

«alikonline.ir» - Պոլսոյ Հայոց պատրիարքութիւնը յայտարարութիւն է տարածել սիրիական Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի կողմից իրականացւող «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութեան առնչութեամբ: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի պաշտօնական կայքից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Յայտարարութեան մէջ պատրիարքութիւնն իր աջակցութիւնն է յայտնել սկսւած գործողութեանն ու նշել, որ կաղօթեն «խաղաղութեան եւ հանգստութեան համար, որի կարիքն այդքան ունի մարդկութիւնը»:

Պատրիարքարանի տարածած յայտարարութիւնը հակասական արձագանգներ է առաջացրել Ստամբուլի հայութեան շրջանում եւ խիստ քննադատութիւնների արժանացել: Ստամբուլահայերի զգալի հատւածը համոզւած է, որ պատրիարքարանը ստիպւած չէր նման յայտարարութիւն տարածել եւ կարող էր լռել՝ այս հարցում մնալով անկողմնակալ:

Պոլսահայ լրագրողներից Արիս Նալջըն սոցցանցերից մէկի իր էջում, մեկնաբանելով պատրիարքութեան տարածած նամակը, գրել է. «Պատրիարքարանի հոգեւորականներն Աստւածաշունչը հակառակ կողմի՞ց են կարդում, թէ՞ աչքերով չեն կարդում ընդհանրապէս»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։