Հա
Չորեքշաբթի, 24 Յունւարի 2018 08:00

Ժիրայր Ռէիսեան. «Ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողութիւններից»

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողութիւններից:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողութիւններից:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ ընդհանրապէս Սիրիայի հետ ցանկացած հարց, որ մտահոգում է սիրիացիներին, մտահոգում է նաեւ այնտեղ ապրող հայերին:

«Այսօր Հալէպից ոչ շատ հեռու գտնւող Աֆրինի շրջանը բռնութեան է ենթարկւած, եւ այսօր պաշտօնապէս Սիրիան դատապարտում է դա: Կոչ է անում միջազգային ընտանիքին, որ վերջ տան թուրքական ագրեսիային, կասեցնեն այդ ոտնձգութիւնները»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ այդ ամէնին մասնակից է նաեւ սիրիահայութիւնը: «Բոլորիս այսօրւայ իրավիճակը անհանգստացնում է, բայց բոլորս դեռ լաւ ակնկալիքներ ունենք»,- նշեց նա:

Հարցին՝ արդեօ՞ք սիրիահայերը վախենում են, որ Սիրիայի յարաբերական խաղաղութիւնը կը սասանւի, Ժիրայր Ռէիսեանը պատասխանեց․ «Հիմա այլեւս «վախ» բառը չենք գործածում, որովհետեւ արդէն այս եօթ տարիների ընթացքում իր համոզումների մէջ  ժողովուրդն արմատացել է, ժողովուրդ, որ վստահ է, որ ի վերջոյ խաղաղութիւն կը լինի եւ իր ցանկութիւնները կիրագործւեն, արդարութիւնը կը վերականգւի։ Այնպէս որ, ինչպիսի դժւարութիւն էլ լինի, ժողովուրդը իր ղեկավարութեան կողքին շրջանցելու եւ լաւին անցնելու հաստատակամութիւն է դրսեւորելու»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ յունւարի 20-ին թուրքական ԶՈՒ-ն սկսել է Սիրիայի հիւսիսում գտնւող քրդական ազգային զինւած ջոկատների (PYD/YPG) դէմ ռազմական գործողութիւնը, որը ստացել է «Ձիթենու ճիւղ» անւանումը: Օդային առաջին յարձակումներից յետոյ, յունւարի 21-ին թուրքական ԶՈՒ-ի զինւորականներն անցել են լայնամասշտաբ յարձակման նաեւ ցամաքում: Յայտնի է, որ թուրքական ԶՈՒ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբաւորումը՝ ինչպէս 2016 թւականին ձեռնարկւած «Եփրատի վահան» գործողութեան ժամանակ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։