Հա
24/01/2018

Հալէպում վերաբացւել է Կիլիկեան ճեմարանը

Սիրիայի Հալէպ քաղաքում յունւարի 22-ին վերաբացւել է Կիլիկեան ճեմարանը։ Այդ մասին յայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Բերիոյ թեմի ֆէյսբուքեան էջը։

«alikonline.ir» - Սիրիայի Հալէպ քաղաքում յունւարի 22-ին վերաբացւել է Կիլիկեան ճեմարանը։ Այդ մասին յայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Բերիոյ թեմի ֆէյսբուքեան էջը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հանդիսաւոր արարողութիւնը կայացել է առաւօտեան, ժամը 11-ին, Տէր Շահան արքեպիսկոպոս Սարգսեանի հովանաւորութեամբ։

Մատաղի արարողութիւնից յետոյ կայացել է ճեմարանի բացումը։ Կիլիկեան ճեմարանը 5 տարի հրթիռակոծումների թիրախ է եղել եւ զգալիօրէն վնասւել։ Այժմ այն իր դռներն է բացում վերանորոգումից յետոյ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։