Հա
24/01/2018 - 11:40

Բուլղարիայում կը տեղադրւի Գարեգին Նժդեհի արձանը

Բուլղարիայի հիւսիս-արեւելքում գտնւող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կը տեղադրւի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձոյլ արձանը:

«alikonline.ir» - Բուլղարիայի հիւսիս-արեւելքում գտնւող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կը տեղադրւի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձոյլ արձանը: Ըստ «tert.am»-ի՝, յայտնում է «rusarminfo.ru» կայքը:

«Տեղադրւելու է մօտ 80 յուշարձան՝ նւիրւած տարբեր ժողովուրդների ու երկրների ականաւոր գործիչներին: Դրանց շարքում հայ ժողովրդին ներկայացնելու է ականաւոր գործիչ եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհը»,-աղբիւրի հետ զրոյցում ասել է «Կիրիլիցայի տուն» համալիրի հիմնադիր, գործարար Կարէն Ալեքսանեանը:

Նա մանրամասնել է, որ նախորդ շաբաթ այցելել է Հայաստան ու խորհրդակցել մասնագէտների հետ, որպէսզի Նժդեհի արձանը պատրաստւի ամենաբարձր մակարդակով:

Ալեքսանեանի խօսքով՝ այն կը տեղադրւի 2018 թ. ամռանից ոչ շուտ:

Յայտնի է, որ Նժդեհից բացի համալիրում տեղադրւելու են Պուշկինի, Դոստոեւսկու եւ Եսենինի արձանները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։