Հա
27/01/2018 - 09:50

Թուրքիայի լաւագոյն բռնցքամարտիկը. «Երկաթէ բռունցքի» երակներում հայի արիւն է հոսում

Աշխատել է 5-րդ դասարանից, 14 տարեկանում բարձրացել է ռինգ, որպէսզի հետագայում դառնայ Թուրքիայի չեմպիոն եւ փառաբանւի ամբողջ աշխարհում։

Ազգութեամբ հայ Կարպիս Զաքարեանը Թուրքական հանրապետութեան առաջին բռնցքամարտիկն է։ 

«alikonline.ir» - Աշխատել է 5-րդ դասարանից, 14 տարեկանում բարձրացել է ռինգ, որպէսզի հետագայում դառնայ Թուրքիայի չեմպիոն եւ փառաբանւի ամբողջ աշխարհում։

Ազգութեամբ հայ Կարպիս Զաքարեանը Թուրքական հանրապետութեան առաջին բռնցքամարտիկն է։ Ըստ «armeniasputnik.am»-ի՝ «Ասպարէզ» թերթը գրել է մարզիկի մասին։

Թուրքական բռնցքամարտի ապագայ աստղը ծնւել է 1930թ-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Թուրքիայում Կարպիսին կոչել են «Երկաթէ բռունցք»։

«Զաքարեանը ստիպւած էր հինգերորդ դասարանից աշխատել ընտանիքին օգնելու համար։ 14 տարեկանից նրա առաջ բացւել են բռնցքամարտի աշխարհի դռները, 1948թ-ին դարձել է Թուրքիայի չեմպիոն»,- գրում է պարբերականը։

Կարպիսը ռինգ է դուրս եկել 251 անգամ, մենամարտել սիրողական և պրոֆեսիոնալ մարտերում։ Ընդամենը երկու անգամ է պարտւել։

1960թ-ից Զաքարեանն աշխատել է որպէս պրոֆեսիոնալ մարզիչ։ 

Հիմա «Երկաթէ բռունցքը» 88 տարեկան է, նա կնոջ հետ ապրում է այնտեղ, որտեղ ծնւել է եւ մեծացել` Շիշլի հայաբնակ թաղամասում։ Լեգենդար մարզիկի կեանքի եւ գործունէութեան մասին «Երեք տողան» եկեղեցական հիմնադրամի աջակցութեամբ գիրք են գրել Ստամբուլի հայ Արամ Քուրեանը եւ գրող գրող Էրդէն Աքթօղուն։

Անցած տարի լոյս է տեսել Զաքարեանի մասին եւս մի գիրք` «Որտե՞ղ ես, Կարօ»։ Գրքի հեղինակ է դարձել թուրք գրող Էմին Թեմելը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։