Հա
01/02/2018 - 07:50

Ժիրայր Ռէիսեան. «Մենք այնտեղ էինք` ներկայացնելու սիրիացի ժողովրդին»

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ պէտք է շնորհակալ լինել Ռուսաստանի Դաշնութեանը Սոչիում սիրիական հակամարտութեանը վերաբերող կոնգրեսը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ պէտք է շնորհակալ լինել Ռուսաստանի Դաշնութեանը Սոչիում սիրիական հակամարտութեանը վերաբերող կոնգրեսը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար:

Նա անձամբ է մասնակցել դրան: «tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ համաժողովի ընթացքում նկատւեց, որ կայ ըմբռնում` Սիրիայում խաղաղութիւնը վերականգնելու: «Որքան էլ ժողովի ժամանակ, երբեմն, վատ մթնոլորտ ստեղծւեց, սակայն միշտ կարելի եղաւ ընդհանուր եզրակացութեան գալ, որ խնդրի լուծման ճանապարհը բանակցութիւնները շարունակելն է»,- նշեց նա:

Կոնգրեսին Ժիրայր Ռէիսեանի հետ մասնակցել են Սիրիայի խորհրդարանի հայազգի միւս պատգամաւոր Նորա Արիսեանը եւ Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդեանը: Ըստ Ժիրայր Ռէիսեանի՝ իրենք այնտեղ էին, որպէս սիրիացի ժողովրդի մաս, ներկայացնում էին, թէ որքան անհրաժեշտ է Սիրիայի ժողովրդին խաղաղութիւնը: «Սիրիահայերը սիրիացիները մի մասն են»,- նկատեց նա:

Ժիրայր Ռէիսեանը մատնանշեց, որ օդանաւակայանում նրանց փորձեցին խանգարել կոնգրեսին մասնակցելու եկած ընդդիմութեան ներկայացուցիչները, սակայն նրանց մօտ ոչինչ չի ստացւել, եւ բոլորն անցել են իրենց բնականոն աշխատանքին:

«Մթնոլորտը խանգարողներ միշտ էլ լինում են, բայց բարի ցանկութիւն ունեցողները պէտք է իրենց գործը շարունակեն եւ խաղաղութիւնը վերականգնեն»,- ասաց նա:

Նա համաձայնեց՝ ակնկալում են միջազգային հանրութեան ճիշտ արձագանգը Սիրիայի հիմնախնդրի վերաբերեալ: Նրա խօսքով՝ մէկ բան յստակ է՝ Սիրիայի ժողովրդի նախաձեռնողութիւնը խաղաղութիւնն է եւ երկիրը ամէն գնով՝ պաշտպանելն է:

«Սիրիայի ժողովուրդը հաստատում է իր պատրաստակամութիւնը՝ խաղաղութիւն հաստատել եւ կեանքը իր բնականոն հունով շարունակելը»,- նշեց նա:

Սոչիում կազմակերպւած կոնգրեսից Ժիրայր Ռէիսեանն իր տպաւորութիւնները ներկայացելիս, նշեց, որ իհարկէ, բանակցային գործընթացում խնդիրներ, դժւարութիւններ կան, բայց այս դէպքում բոլոր կողմերին մէկ սրահի մէջ հաւաքելն արդէն նախաքայլ է յաջորդ հանգրւանների համար: «Դա դրական հանգրւան է յաջորդ քայլերի համար»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Ժիրայր Ռէիսեան. «Սիրիայի նախագահի ցանկութիւնն է, որ ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ հայ համայնքի անդամները, վերադառնան Սիրիա»
    Ժիրայր Ռէիսեան. «Սիրիայի նախագահի ցանկութիւնն է, որ ինչպէս բոլոր սիրիացիները, այնպէս էլ հայ համայնքի անդամները, վերադառնան Սիրիա»

    Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանի խօսքով՝ սիրիահայերն արդէն աստիճանաբար վերադառնում են իրենց բնակավայրեր: 

  • Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կը վերականգնւեն ազգային կառոյցները
    Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կը վերականգնւեն ազգային կառոյցները

    Սիրիայի հայ համայնքը 2019 թւականին լայն թափով իրականացնելու է ազգային կառոյցների վերականգնման աշխատանքը: Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը, 2018-ին այդ ուղղութեամբ զգալի աշխատանք է իրականացւել, ինչն էլ ակտիւօրէն շարունակւելու է այս տարի:

  • Սիրիայի հարցով խորհրդակցութիւն՝ Սոչիում
    Սիրիայի հարցով խորհրդակցութիւն՝ Սոչիում

    Սոչիում այսօր՝ յուլիսի 31-ին կանցկացւի քառակողմ խորհրդակցութիւն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պատւիրակութիւնների, ինչպէս նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ բանագնաց Ստեֆան դէ Միստուրայի մասնակցութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին յուլիսի 30-ին յայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լաւրենտեւը:

  • Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին
    Որոշում է կայացւել Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին եւ յուշահամալիրը վերանորոգելու մասին

    «2016 թւականի դեկտեմբերին Հալէպի ազատագրումը անկիւնադարձային եղաւ սիրիահայերի համար. ներկայումս Հալէպը շատ աւելի կայուն վիճակում է գտնւում: Կային կենցաղային դժւար պայմաններ, որոնք այսօր արդէն տարբեր միջոցներով յաղթահարւել են, ճանապարհներն օրըստօրէ բացւում են, լուծւել է ջրամատակարարման ու վառելանիւթի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնւել է էլեկրտականութիւնը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, Բերիոյ հայոց թեմի մամուլի խօսնակ Ժիրայր Ռէիսեանը՝ յաւելելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղւած են իրենց առօրեայ աշխատանքներով եւ տները վերանորոգելով:

  • Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ
    Հալէպի օդանաւակայանի վերաբացումը հեռու չէ

    Հալէպի օդանաւակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգութեան որոշ հարցերից ելնելով, իշխանութիւններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։