Հա
03/02/2018 - 10:40

Նորա Արիսեան. «Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում բաւականին հաւասարակշռւած է, ինչը շատ է օգնել սիրիահայերին»

Սիրիայում հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանի խօսքով՝ Սոչիում կազմակերպւած՝ «Սիրիայի ազգային երկխօսութեան համագումար»-ին իրենք ներկայացնում էին ոչ թէ հայ համայնքը, այլ սիրիական կազմակերպութիւնները: 

«alikonline.ir» - Սիրիայում հայազգի պատգամաւոր Նորա Արիսեանի խօսքով՝ Սոչիում կազմակերպւած՝ «Սիրիայի ազգային երկխօսութեան համագումար»-ին իրենք ներկայացնում էին ոչ թէ հայ համայնքը, այլ սիրիական կազմակերպութիւնները:

«tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց՝ ինքն անձամբ հրաւիրւել է կոնգրեսին մասնակցելու որպէս Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ:

«Պէտք է շնորհակալութիւն յայտնել Ռուսաստանի Դաշնութեանը, քանի որ համաժողովը շատ բարձր մակարդակով էր կազմակերպւած: Իսկ ժողովի աւարտին հնչած յայտարարութիւնը ներկայացրեց ամենախօսուն տւեալները՝ սիրիացիները ջախջախիչ մեծամասնութեամբ պէտք է մնան իրենց սկզբունքներին եւ պահեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»,- նշեց նա՝ յաւելելով, որ կարծում է՝ կոնգրեսը հիմք է տալիս առաջ տանելու Սիրիայի հակամարտութեան կարգաւորման գործընթացը:

Նորա Արիսեանի խօսքով՝ Սիրիայի ժողովրդի պայքարը ահաբեկչութեան դէմ է: «Սիրիացիները՝ սիրիական բանակի օժանդակութեամբ, պայքարում են ահաբեկչութեան դէմ: Այնքան ժամանակ, մինչ այլ երկրներ չեն ցանկանում, որ այս գործընթացն աւարտւի, մենք պէտք է աշխատենք երկխօսութեան միջոցով»,- ասաց նա:

Նա յիշատակեց՝ նախկինում էլ Սիրիայի հարցով համաժողովներ են եղել, սակայն վերջինը՝ Սոչիինը, իւրայատուկ էր նրանով, որ համախմբել էր հակամարտութեան բոլոր կողմերին՝ ե՛ւ ընդդիմութեան, ե՛ւ կառավարական ուժերին: Ներկայ էին նաեւ սիրիայի հասարակութեան բոլոր շերտերը»,- նշեց նա:

Սիրիահայ պատգամաւորի ներկայացմամբ՝ Սոչիում ստեղծւեց յանձնաժողով, որը պէտք է քննի Սահմանադրութիւնը, հանձնաժողովում ներգրաււած են ե՛ւ իշխանական թեւի ներկայացուցիչները, ե՛ւ ընդդիմութիւնը, ինքը եւս այդ յանձնաժողովի անդամ է:

«Այդ յանձնաժողովն արդէն պէտք է աշխատանքի անցնի մօտ օրերս, որպէսզի քննարկի ներկայ Սահմանադրութիւնը»,- նշեց նա:

Խօսելով արդէն սիրիահայութեան ցանկութիւնների, սիրիական հակամարտութեան վերաբերեալ՝ նա նշեց, որ սիրիահայութիւնը ցանկանում է արդէն վերադառնալ եւ համայնքը վերականգնել, ներկայիս գաղութը վերաաշխուժացնել: «Երկրորդ նպատակն այն է, որ բոլոր ուժերը լարւեն, նաեւ Հայաստանի կառավարութեան, Սիրիայի կառավարութեան օժանդակութեամբ վերականգնել համայնքում տարբեր օջախներ՝ե՛ւ դպրոցները, ե՛ւ եկեղեցիները, ե՛ւ մշակութային օջախները»,- նշեց նա։

Հարցին, թէ արդեօք իրեն բաւարարո՞ւմ է ընդհանրապէս Հայաստանի կեցւածքը սիրիական հակամարտութեան վերաբերեալ, Նորա Արիսեանը պատասխանեց՝ Հայաստանը չէզոք դիրքորոշում ունի:

«Հայաստանի դիրքորոշումը, իմ կարծիքով, բաւականին հաւասարակշռւած է, ինչը շատ օգնեց սիրիահայերին: Ես՝ որպէս Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ասեմ՝ հպարտութեամբ փոխանցել եմ իմ հայ գործընկերներին, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանում սիրիահայութեան խնդիրների մասին մշտապէս բարձրաձայնւել է: Չպէտք է մոռանալ նաեւ Սփիւռքի նախարարութեան կատարած աշխատանքների մասին: Այդ ամէնը գնահատելի է. Սփիւռքի նախարարութիւնը, խորհրդարանն իր դրական դիրքորոշումը յայտնել է Սիրիայի հարցով»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց
    Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց

    Սուրիա մարդասիրական առաքելութիւն իրականացնող խումբի ուղարկումը ինչպէս ներքին, նոյնպէս ալ միջազգային մակարդակի վրայ տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։