Հա
07/02/2018

Աթեշեանը մնում է պատրիարքական փոխանորդի պաշտօնում. Ստամբուլի նահանգապետարանն անվաւեր հռչակեց Բեքչեանի ընտրութիւնը

Ստամբուլի նահանգապետարանն, ի վերջոյ, պատասխանել է Պոլսոյ հայոց նոր պատրիարքի ընտրութեան անցկացման վերաբերեալ` դեռեւս օգոստոս ամսին ուղարկւած դիմումին: 

«alikonline.ir» - Ստամբուլի նահանգապետարանն, ի վերջոյ, պատասխանել է Պոլսոյ հայոց նոր պատրիարքի ընտրութեան անցկացման վերաբերեալ` դեռեւս օգոստոս ամսին ուղարկւած դիմումին: Յայտնում է «yerkir.am»-ը:

Ըստ Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս»-ի՝ փոխնահանգապետ Իսմայիլ Գիւլթեքինի կողմից ստորագրւած նամակով թուրքական պատկան մարմինները անվաւեր են ճանաչել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանի՝ իբրեւ պատրիարքական տեղապահի ընտրութիւնը: Նամակում պատրւակ է ներկայացւել այն, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը դեռեւս ողջ է, եւ նոր պատրիարքի ընտրութեան համար անհրաժեշտ պայմաններ չկան: Նրանց պնդմամբ՝ «Մութաֆեանի առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն, հետեւաբար՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտօնում»:

Պոլսոյ Հայոց պատրիարքարանն առայժմ չի արձագանգել նահանգապետարանից ստացւած նամակին: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։