Հա
10/02/2018 - 10:10

ՀՀ սփիւռքի նախարարը ընդունել է իրանահայ ճարտարագէտ Արմէն Սագինեանին

Փետրւարի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարը ընդունել է ԱՄՆ-ում բնակւող իրանահայ ճարտարագէտ Արմէն Սագինեանին:

Ողջունելով հիւրին՝ նախարարը կարեւորել է նրա ազգասիրական գործունէութիւնը Հայրենիքում, մասնաւորապէս անդրադարձավ նրա նոր նախաձեռնութիւններին ու ծրագրերին: 

«alikonline.ir» - Փետրւարի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարը ընդունել է ԱՄՆ-ում բնակւող իրանահայ ճարտարագէտ Արմէն Սագինեանին:

Ողջունելով հիւրին՝ նախարարը կարեւորել է նրա ազգասիրական գործունէութիւնը Հայրենիքում, մասնաւորապէս անդրադարձավ նրա նոր նախաձեռնութիւններին ու ծրագրերին: Տեղեկացնում է «hayernaysor.am»-ը:

Քննարկւել են Հայաստանի տնտեսութեան զարգացման, զբօսաշրջութեան աշխուժացմանն ուղղւած ներդրումային նախագծեր, նախանշւել դրանց իրականացման ուղիներն ու հնարաւորութիւնները:

Արմէն Սագինեանը շնորհակալութիւն է յայտնել ընդունելության համար, նշել, որ խիստ կարեւորւում է Հայաստանի դերը՝ որպէս գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ նորագոյն տեխնոլոգիաների ներդրման տարածաշրջանային կենտրոն: «Ամէն ջանք պէտք է ներդնել, որ նախագծերն իրական ու գործուն ծրագրեր դառնան»,- հաւաստիացրել է իրանահայ ճարտարագէտը:

Նա 1955 թւականին տեղափոխւել է ԱՄՆ, սովորել է Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտութեան բաժնում, 1973 թւականին աւարտել է Կալիֆոռնիայի համալսարանը: Տարիներ շարունակ Սագինեանն աշխատել է օդային, տիեզերական եւ ատոմային ճարտարագիտութեան բնագավառներում՝ «Boeing», «General Dynamics», «Rocketdyne» եւ «Garrett-Air Researchօ» ընկերութիւններում, 1998 թւականից «New Horizons»-ի գործադիր տնօրէնն է:

Յարակից լուրեր

  • Իրանահայ լրագրողուհին լաւագոյնների շարքում
    Իրանահայ լրագրողուհին լաւագոյնների շարքում

    Հայերէն ռադիոժամին աշխատակցող, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Կարինէ Դաւթեանը մեծարւել է ռադիոհեռուստատեսութեան կողմից

  • Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր
    Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

    Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

    «ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում
    Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում

    Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

  • Իրանահայ դասախօսը Շիրակի համալսարանում
    Իրանահայ դասախօսը Շիրակի համալսարանում

    Փետրւարի 3-ին, Շիրակի պետական համալսարանում հիւրընկալւել է փորձառու ճարտարապետ, Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի դասախօս, «International Academy of Business» ուսումնական կենտրոնի դասընթացավար, ծրագրերի կառավարման մասնագէտ իրանահայ Արմէն Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։