Հա
Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 08:30

Թուրքիայի «ժողովրդների դեմոկրատական» քրդամէտ կուսակցութիւնը նոր ղեկավարներ է ընտրել

Թուրքիայի գլխաւոր քրդամէտ «ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը (HDP) կիրակի նոր առաջնորդների է ընտրել կուսակցական համաժողովի ժամանակ, որն, իրենց խօսքով, երկրի իշխանութիւնները փորձում էին տապալել՝ հարիւրաւոր անդամների ձերբակալելով:

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր քրդամէտ «ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը (HDP) կիրակի նոր առաջնորդների է ընտրել կուսակցական համաժողովի ժամանակ, որն, իրենց խօսքով, երկրի իշխանութիւնները փորձում էին տապալել՝ հարիւրաւոր անդամների ձերբակալելով:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Reuters» գործակալութիւնը, հանդիպման ժամանակ որոշում է կացաւել փոխարինել «HDP»-ի ղեկավար Սալահէդդին Դեմիրթաշին, որը բանտում է գտնւում՝ ահաբեկչութեանն աջակցելու մեղադրանքով:

Կուսակցութիւնը որպէս նոր առաջնորդների միաձայն առաջարկել է ստամբուլաբնակ պատգամաւոր Փերւին Բուլդանի եւ փոխնախագահ Սեզայ Թեմելիի թեկնածութիւնները:

Նշւում է, որ ոստիկանութիւնը կանգնեցրել է պատւիրակների մեքենաներն ու ստուգումներ անցկացրել, մինչդեռ համաժողովի անցկացումից օրեր առաջ մօտ 500 մարդու էր ձերբակալել: Համաժողովին ակնկալւում էր 32 հազար աջակիցների ներկայութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։