Հա
14/02/2018 - 10:30

Կարօ Փայլան. «Աթեշեանին չենք ընդունում, նոր պատրիարք ենք ուզում ընտրել»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը ընդւզել է իշխանութիւնների կողմից Արամ արք. Աթեշեանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դէմ։

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը ընդւզել է իշխանութիւնների կողմից Արամ արք. Աթեշեանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դէմ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայ պատգամաւորն իր «Twitter»-ի էջում գրել է. «Պետութիւնը պատրիարքարանում հարկադիր կատարողին (նկատի ունի Արամ արք. Աթեշեանին) նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։

Նշենք, որ Արամ արք. Աթեշեանի երկարատեւ աշխատանքի արդիւնքում թուրքական իշխանութիւնները նրան վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտօնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրւած պատրիարքի տեղապահ արք. Բեքչեանին ստիպեցին հրաժարական տայ ու հեռանալ երկրից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։