Գեներալ-լէյտենանտ Ջեֆրի Հարիգեանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարութիւնը:
«alikonline.ir» - Գեներալ-լէյտենանտ Ջեֆրի Հարիգեանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարութիւնը: Գրում է «tert.am»-ը:
Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Horizon Weekly»-ն, հայազգի գեներալը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում ծրագրերի մշակման եւ Կենտրոնական ու Հարաւարեւմտեան Ասիայի 20 երկրում օդային գործողութիւնների իրականացման համար:
Ջեֆրի Հարիգեանն աւարտել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիան: 2010-ին նշանակւել է ԱՄՆ օդուժի բրիգադիր-գեներալ, իսկ 2016-ին դարձել է գեներալ լէյտենանտ:
Գեներալ Հարիգեանը ծառայել է նաեւ որպէս ԱՄՆ օդուժի գլխաւոր գրասենեակի ինտեգրման բաժնի տնօրէն Պենտագոնում: Գեներալը նաեւ հրամանատար օդաչու է եւ աւելի քան 4100 թռիչքային ժամւայ փորձ ունի:
Նրա հայկական արմատների մասին պատմել է «Dover International Speedway»-ի տնօրէն եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրէն Միքայէլ Թաթոյեանը, որն ԱՄՆ-ում մի քանի մրցավազքային գօտիներ ունի: