Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Եասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցութեամբ։
«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Եասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցութեամբ։
Ցաւակցագիրում Վեհափառ Հայրապետը յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի եւ Իրանի հայ համայնքի իր ցաւակցութիւնն է յայտնել Հանրապետութեան նախագահին, Իրանի ժողովուրդին եւ աղէտի զոհերի ընտանիքներին՝ աղօթելով, որ Աստւած զօրացնի նրանց՝ իրենց ցաւի մէջ, ինչպէս նաեւ պահպանի ու պաշտպանի Իրանի ժողովուրդը։