Հա
Երկուշաբթի, 19 Փետրւարի 2018 09:30

Ստամբուլահայ համայնքը դատարանի միջոցով պետութիւնից յետ է ստացել պատմական «Սանասարեան հան»-ի շէնքը

Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Սիրքէջի շրջանում գտնւող «Սանասարեան հան» կոչւող յայտնի կառոյցը վերադարձնել հայ համայնքին: 

«alikonline.ir» - Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Սիրքէջի շրջանում գտնւող «Սանասարեան հան» կոչւող յայտնի կառոյցը վերադարձնել հայ համայնքին: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակ»-ը:

Յայտնի է, որ երկար ժամանակ որպէս հիւրատուն ծառայած պատմական կառոյցը տարիներ առաջ պետականացւեց, Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցչութիւնը հարցով դատարան դիմեց 2014 թ.-ին:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիւ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից յետոյ պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան:

«Սանասարեան հան»-ը կառուցւած եւ կտակւած է եղել Էրզրումի յայտնի «Սանասարեան» հայկական վարժարանի ուսանողներին, վարժարանը, սակայն դադարել էր գործել 1915 թւականի Ցեղասպանութիւնից յետոյ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ