Հա
24/02/2018 - 09:50

Մայր Աթոռը ակնկալում է Թուրքիայի իշխանութիւններից ընդառաջել Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման արդար պահանջին

Մայր Աթոռը ակնկալում է Թուրքիայի իշխանութիւններից ընդառաջել Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման արդար պահանջին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, փետրւարի 20-23-ը տեղի ունեցած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարւեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքութեան կեանքում վերջին տարիների զարգացումներին եւ պատրիարքական ընտրութիւնների կազմակերպման գործընթացին։ 

«alikonline.ir» - Մայր Աթոռը ակնկալում է Թուրքիայի իշխանութիւններից ընդառաջել Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման արդար պահանջին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, փետրւարի 20-23-ը տեղի ունեցած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարւեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքութեան կեանքում վերջին տարիների զարգացումներին եւ պատրիարքական ընտրութիւնների կազմակերպման գործընթացին։ 

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից,  քննարկումների արդիւնքում Գերագոյն հոգեւոր խորհուրդը հանդէս եկաւ հետեւեալ յայտարարութեամբ․ 

«Գերագոյն հոգեւոր խորհուրդը կրկին իր մտահոգութիւնն է արտայայտում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի հիւանդութեան պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքութեան եւ պոլսահայութեան կեանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչութեամբ։ Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծւած իրավիճակը լուրջ անհանգստութիւն եւ ընդւզում է առաջ բերել աշխարհասփիւռ մեր ժողովրդի մէջ։

Փաստացի թափուր Աթոռի իրողութեան եւ նոր պատրիարքական ընտրութիւններ անցկացնելու հրամայականի առջեւ 2016 թւականին Պատրիարքութեան մէջ նոր զգայունութիւններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն հայոց կաթողիկոսի յորդորով Սուրբ Էջմիածին հրաւիրւած Աթոռի եպիսկոպոսաց դասը յանձնառու եղաւ հանգուցալուծման առաջնորդելու առկայ խնդիրները։ Արդիւնքում պատրիարքական տեղապահի ընտրութիւնը նոր յոյս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու եւ պոլսահայութեան բնականոն կեանքը վերականգնելու առումով։ 

Ցաւով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետեւանքով ստեղծւեց մի իրավիճակ, որն առիթ տւեց արտաքին ներազդեցութիւնների եւ Թուրքիայի իշխանութիւնների միջամտութեան՝ հանգեցնելով նորանոր յուզումների եւ վերստին ձախողելով պատրիարքական ընտրութիւնների կազմակերպմանն ի նպաստ ներդրւած ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապէս ողջունել է պոլսահայութեան կամարտայայտութիւնը եւ իր զօրակցութիւնն է բերել Աթոռի պատկան կառոյցների կողմից առնւող որոշումներին։ 

Պոլսոյ պատրիարքութեան Կրօնական ժողովի 2018 թւականի փետրւարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափութեան կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանին եւ մնացեալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային յարաբերութիւններից վեր դասելու եւ առաջնային նկատելու Կ. Պոլսոյ Աթոռի շահը՝ ամենայն իմաստութեամբ եւ յանձնառութեամբ սրբագրելու արձանագրւած սխալ գործընթացները եւ վերականգնելու խաղաղութիւնը, միասնութիւնն ու համերաշխութիւնը պոլսահայոց ալեկոծեալ կեանքում։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յորդորն է Կրօնական ժողովի անդամներին եւ համայնքում հանգամանք ու հեղինակութիւն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, հայոց եկեղեցու կանոնների եւ օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամեայ ծանր հիւանդութեան մէջ գտնւող Ամենապատիւ Մեսրոպ պատրիարքին անգործունեայ ճանաչելուն եւ պետութեան հետ սահմանւած ընթացակարգով պատրիարքական ընտրութիւնների կազմակերպմանը` ի պայծառութիւն Պոլսոյ հայոց պատրիարքութեան եւ ի մխիթարութիւն մեր բարեպաշտ ժողովրդի: 

Մեր ակնկալութիւնն է Թուրքիայի իշխանութիւններից, որ ընդառաջեն Հայոց պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Հանդարտութեան հրաւէր ենք ուղղում նաեւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին` ողջախոհութեամբ եւ զսպւածութեամբ առիթ ընձեռելու Պոլսոյ աթոռին յաղթահարելու ստեղծւած կացութիւնը:
«Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարւեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստւածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. ԺԳ 11)»։

Յարակից լուրեր

  • ՀՀ նախագահը կաթողիկոսի, վարչապետի պաշտօնակատարի եւ ԱԺ նախագահի հետ այցելել է «Եռաբլուր» պանթէոն
    ՀՀ նախագահը կաթողիկոսի, վարչապետի պաշտօնակատարի եւ ԱԺ նախագահի հետ այցելել է «Եռաբլուր» պանթէոն

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ, ԱԺ նախագահի եւ Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան ուղեկցութեամբ այցելել է «Եռաբլուր» զինւորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած հայորդիների յիշատակին:

  • Նախադրեալը
    Նախադրեալը

    Ընտրութիւնները աւարտեցան։ Հայրենիքը ունի նոր Ազգային Ժողով։ Շուտով կ՚ունենայ նաեւ նոր կառավարութիւն։ Հետեւաբար, ազգային մարտահրաւէրը կառավարման այն նոր վարքագիծն ու նորաթափ աշխատանքն է, որոնք պիտի սատարեն երկիր վերելքին, պետութեան ամրակայման, տնտեսութեան բարգաւաճման եւ արտաքին վտանգներու յաղթահարման։

  • Թբիլիսիում բազմահազարանոց ցոյցում ընդդիմութիւնը վիճարկում է ընտրութիւնների արդիւնքները
    Թբիլիսիում բազմահազարանոց ցոյցում ընդդիմութիւնը վիճարկում է ընտրութիւնների արդիւնքները

    Դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնական հրապարակում են հաւաքւել մի քանի հազար մարդ` բողոքելու նախագահական ընտրութիւնների արդիւնքների դէմ:

  • Քանի՞ տեղ կը ստանան դեմոկրատներն ու հանրապետականները. «CNN»-ը կանխատեսումներ է արել
    Քանի՞ տեղ կը ստանան դեմոկրատներն ու հանրապետականները. «CNN»-ը կանխատեսումներ է արել

    «CNN» հեռուստաալիքը կանխատեսումներ է արել` նշելով, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: 

  • Լսե՞լ էք, վեհափառը նաեւ մանդատ է բաժանում
    Լսե՞լ էք, վեհափառը նաեւ մանդատ է բաժանում

    ՀՅԴ յիրաւի պատկառելի պատւիրակութեան այցը Ս. Էջմիածին եւ հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ որոշակի շրջանակներում ընկնաւորութեան նոպաների ի յայտ գալու պատճառ է դարձել: Սրանք յայտնի շրջանակներ են՝ արեւմտեան գրանտակերներից ու ռեզիդենտներից սկսած, սեռական փոքրամասնութիւններով, աղանդաւորական հոսանքներով եւ քաղաքական հացկատակներով վերջացրած: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։