Հա
25/02/2018

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի թեկնածութիւնը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրւարի 24-ի երեկոյեան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրւած Արմէն Սարգսեանին։

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրւարի 24-ի երեկոյեան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրւած Արմէն Սարգսեանին։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից, Վեհափառ Հայրապետը մօտիկից ճանաչելով Արմէն Սարգսեանին, ջերմօրէն ողջունել է նրա թեկնածութիւնը՝ շեշտելով, թէ Հայաստանի ներքին կեանքին եւ Սփիւռքին լայն չափով ծանօթ լինելով, ինչպէս նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառութեամբ ու միջազգային շրջանակներու հետ իր մշակած յարաբերութիւններով, որպես նախագահ կարող է մեծապէս օգտակար լինել Հայաստանի Հանրապետութեանը։ Նորին Սրբութիւնը միաժամանակ իր ուրախութիւնն է յայտնել այն կապակցութեամբ, որ Արմէն Սարգսեանի թեկնածութիւնը Հայաստանի թէ Սփիւռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակութեամբ է ընդունւած։ Հայրապետը յոյս է յայտնել, որ Արմէն Սարգսեանը մեր ժողովրդի ունեցած վստահութիւնն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետութեան առաւել հզօրացման ու ծաղկման։

Արմէն Սարգսեանը Վեհափառ Հայրապետին ներկայութեամբ հանդիպել է Ազգային կենտրոնական վարչութեան եւ Կաթողիկոսարանին առնչւող մարմինների ու յանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա պարզել է իր տեսակէտներն, մտահոգութիւնները եւ, մանաւանդ, իր առաջադրանքները Հայաստանի առաւել զարգացման ու ծաղկման խնդիրների շուրջ, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կարեւոր դերակատարութիւնը յատկապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման ու Հայաստանի առաւել առաջադիմութեանը նպաստող ծրագրերում։

Նոյն երեկոյեան Արմէն Սարգսեանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հիւրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։