Հա
Չորեքշաբթի, 28 Փետրւարի 2018 10:29

Ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին շնորհել են ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի բարձրագոյն պարգեւը

Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիան նոր քիմիական տարրերի սինթեզի ասպարէզում համաշխարհային առաջատար գիտնական, ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին շնորհել է իր բարձրագոյն պարգեւը՝ Լոմոնոսովի անւան մեծ ոսկէ մեդալը:

«alikonline.ir»- Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիան նոր քիմիական տարրերի սինթեզի ասպարէզում համաշխարհային առաջատար գիտնական, ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանին շնորհել է իր բարձրագոյն պարգեւը՝ Լոմոնոսովի անւան մեծ ոսկէ մեդալը:

Նման որոշում է կայացւել երեքշաբթի՝ ՌԴ ԳԱ-ի նախագահութեան նիստի ժամանակ: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Ֆլերովի անւան միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի միջուկային ռէակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Իւրի Յովհաննիսեանն պարգեւատրւել է «բարդ միջուկների փոխազդեցութեան բնագաւառում հիմնարար հետազօտութիւնների եւ գերծանր տարրերի «կայունութեան կղզիների» գոյութեան հիպոթեզի փորձարարական հաստատման համար»:
Մեդալը շնորհւում է 1959-ից ի վեր մէկ ռուսաստանցի եւ մէկ օտարերկրեայ գիտնականի բնական եւ հումանիտար գիտութիւնների ոլորտում ականաւոր աշխատութիւնների համար:

Յիշեցնենք, որ Յովհաննիսեանի պատւին է անւանակոչւել Մենդելիեւի քիմիական տարրերի աղիսակի 118-րդ տարը:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ