Հա
03/03/2018 - 10:20

Թուրքիայի պետական խորհուրդը չեղարկել է Սուրբ Կիրակոսի պետականացման վճիռն ու վերակառուցման որոշում կայացրել

Թուրքիայի պետական խորհուրդը (երկրի բարձրագոյն վարչական դատական մարմինը) չեղարկել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման մասին աւելի վաղ Նախարարների խորհրդի կայացրած որոշումը:

«alikonline.ir» - Թուրքիայի պետական խորհուրդը (երկրի բարձրագոյն վարչական դատական մարմինը) չեղարկել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման մասին աւելի վաղ Նախարարների խորհրդի կայացրած որոշումը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Յիշեցնենք, որ տւեալ որոշումը Նախարարների խորհուրդը կայացրել էր դեռեւս 2016 թւականի մարտի 21-ին: Նոյն որոշումը տարածւում էր նաեւ Դիարբեքիրի հայկական կաթոլիկ, բողոքական ու Սուրբ Սարգիս եկեղեցիների շէնքերի վրայ:

Սուրբ Կիրակոսի եկեղեցական հիմնադրամը, սակայն, կարճ ժամանակ անց դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին՝ որոշումը չեղարկելու պահանջով:

Պետական խորհրդի կայացրած որոշման մէջ նաեւ շեշտւում է Սուրբ Կիրակոսի՝ յատուկ պահպանութեան տակ առնւելու անհրաժեշտութիւն ունեցող մշակութային ժառանգութիւն լինելը, ինչպէս նաեւ շեշտւած է եկեղեցու՝ մօտ ժամանակներս կրկին վերակառուցւելու եւ հայ համայնքի առաջ իր դռները բացելու վերաբերեալ որոշումը:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձաւոր Արեւելքում: Երկար տարիներ եկեղեցին լքւած է եղել: 2011-ին տարբեր երկրներում հայկական սփիւռքի նւիրատվութիւնների շնորհիւ (շուրջ 700 000 դոլար է հաւաքւել) այն վերականգնել են ըւ վերաբացել ծխականների համար:

Եկեղեցին կրկնակի տուժել է Թուրքիայի կառավարական զօրքերի եւ քուրդ զինեալների միջեւ 2015-ին սկսւած բախումների ժամանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։