Հա
Կիրակի, 04 Մարտի 2018 12:20

Դեր Զորում կը վերականգնւի աւերւած հայկական եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով օգնել վերականգնելու սիրիական Դեր Զորում գտնւող Սրբոց Նահատակաց եկեղեցին։

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը յայտնել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցին անպայման վերականգնելու է։

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով օգնել վերականգնելու սիրիական Դեր Զորում գտնւող Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս մասին յայտնում է կաթողիկոսարանի կայքը։ 

ԴԱԷՇ-ը 2014 թւականին պայթեցրել էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած եկեղեցին։

«Սիրիայի եւ, յատկապէս, Դեր Զորի շրջանում անվտանգութեան կայունացումից յետոյ, Վեհափառ Հայրապետը անմիջապէս կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպէսզի համազգային ջանքերով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից եւս մէկ անգամ քանդւած մեր նահատակների սրբազան տաճարը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հրահանգով, Բերիոյ թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահան արք. Սարգիսեանը օրերս այցելել է Դեր Զոր՝ տեղում ծանօթանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու եւ համալիրի կրած վնասներին։

Հայոց Ցեղասպանութեան տարիներին Դեր Զորն ու շրջապատի անապատը հայ բնակչութեան բռնի աքսորի վայրն է եղել։ Այնտեղ հարիւր հազարավոր հայեր են մահացել։

Սիրիայում գրոհայինների hրաձգութիւնների հետեւանքով տուժել է Ալ-Ռաքքայի սուրբ նահատակների եկեղեցին, Հալէպի Քառասուն մանկանց եկեղեցին, քանդւել է Սուրբ Խաչ հայկական տաճարը, նաեւ՝ մի քանի հայկական եկեղեցիներ Քեսաբում։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ