Հա
11/03/2018 - 09:50

Պոլսահայ սիւնակագիր. «Աթեշեանը վերանշանակումից յետոյ «վրէժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր դէմ են դուրս եկել իրեն»

Պոլսահայ սիւնակագիր Օհաննէս Քըլըչդաղըն Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում Արամ Աթեշեանի վերանշանակումից յետոյ պոլսահայ համայնքում շարունակւող ճգնաժամին:

«alikonline.ir» - Պոլսահայ սիւնակագիր Օհաննէս Քըլըչդաղըն Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում անդրադարձել է Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնում Արամ Աթեշեանի վերանշանակումից յետոյ պոլսահայ համայնքում շարունակւող ճգնաժամին: Գրում է «tert.am»-ը:

Քըլըչդաղըն նկատում է, որ Աթեշեանը վերանշանակումից յետոյ «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր իրեն դէմ են դուրս եկել ու համարձակւել են քննադատել:

«Նա պատժում է նրանց, ովքեր քաջութիւն ու պատիւ են դրսեւորել՝ ընդդիմանալով իրեն: Նա դա անում է, որպէսզի միւսներին էլ դաս լինի»,- գրում է սիւնակագիրը՝ յիշատակելով Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սուրբ Յովհաննէս եկեղեցու քահանայ Տէր Զաւէնին տեղի համայնքից հեռացնելու ու եկեղեցու հիմնադրամի նախագահ Յարութիւն Շանլըին հրաժարական տալ պարտադրելու նախադէպը:

«Կարծում եմ՝ մեծ արագութեամբ մօտենում ենք պատմութեան մէջ Պոլսոյ Հայոց պատրիարքարանին յատկացւած ժամանակահատւածի աւարտին:

Եւ այս պատմութեան ամենաբացասական դերակատարներից մէկն, անխօս, Աթեշեանն է: Այսօր Աթեշեանն իր շուրջն է հաւաքել «Էրգենեկօն»-ի թիմից (Թուրքիայում գործող գաղտնի ծայրայեղ ազգայնականների կազմակերպութիւն-«tert.am») մի շարք «մութ» անձանց, պատրիարքարանը լցրել է զինւած մարդկանցով եւ արագ սլանում է պատրիարքարանը խաղալիքի վերածելու ճանապարհով: Սա էլ նշանակում է պատրիարքարանի վերջը: Ոչ միայն այս ճանապարհով նրա հետ միասին քայլողներն են նրա յանցակիցը, այլեւ նրան որպէս Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ ընդունող ու նոյնիսկ բարեւ տւողները: Նրանց բոլորի անունները պատմութեան էջերում գրէելու են: Եթէ մենք էլ մոռանանք՝ մեր սերունդները յիշելու են»,- գրել է Քըլըչդաղըն:

Պոլսահայ սիւնակագիրն Աթեշեանի դէմ պայքարելու կոչ է յղել հոգեւորականութեանը՝ շեշտելով, որ Աթեշեանի վարքն առաջին հերթին արատաւորում է հոգեւորականի կերպարն ու նրա նկատմամբ յարգանքը։

«Աթեշեանը ոչ միայն իր հեղինակութիւնն ու պատիւն է կործանում (նրա հեղինակութիւնից ու պատւից այլեւս ոչինչ չի էլ մնացել), այլեւ ընդհանուր առմամբ արատաւորում է հոգեւորականի կերպարը: Ես չեմ կարծում, որ մեր բոլոր հոգեւորականներն արժանի են այն բարկութեանը, որն ունենք Աթեշեանի հանդէպ»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։