Հա
11/03/2018 - 12:21

Շահան Գանտահարեան. «Լիբանանահայութեան շրջանում կայ ցանկութիւն գալ Հայաստան, բայց դա զանգւածային բնոյթ չունի»

Լիբանանում հրապարակւող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի խօսքով՝ եւ՛ սիրիական պատերազմը, եւ՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցութիւնն ունենում են Լիբանանի վրայ, եւ արդիւնքում նկատւում է նաեւ լիբանանահայութեան որոշակի արտահոսք:

«alikonline.ir» - Լիբանանում հրապարակւող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի խօսքով՝ եւ՛ սիրիական պատերազմը, եւ՛ երկրի ներսում տեղի ունեցողն իրենց ազդեցութիւնն ունենում են Լիբանանի վրայ, եւ արդիւնքում նկատւում է նաեւ լիբանանահայութեան որոշակի արտահոսք:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ ընդհանրապէս քրիստոնեայ ազգաբնակչութիւնը հեռանում է եւ՛ Եգիպտոսից, եւ՛ Սիրիայից, եւ՛ Իրանից, եւ՛ նաեւ Լիբանանից:

«Բայց Լիբանանը, որն անցել է 17-ամեայ քաղաքացիական պատերազմի բովով, հիմա համեմատաբար հանգիստ է:  Իհարկէ, կայ մտավախութիւն, որ բազմաթիւ գործօնների հետեւանքով, լարւածութիւն նորից կը սկսւի, բայց այդ գործօնները  սահմանափակ տեսքով եղան մինչ հիմա. զսպող մեխանիզմներ կան հիմա: Այսօր շատ աւելի լաւատեսական գնահատականներ եւ բնութագրեր են հնչում այն առումով, որ Լիբանանն արդէն համալիբանանեան կեցւածք է դրսեւորել»,- ասաց նա:

Նշենք, որ աւելի վաղ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը, կանխատեսելով եւ զգալով լիբանանահայ համայնքին սպառնացող վտանգը՝ նշել էր, որ պէտք է զբաղւել լիբանանահայերի հայրենադարձութեան խնդիրներով:

Լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարեանը համաձայնեց, որ Լիբանանում ներքաղաքական խնդիրները շատ էին, սակայն նկատեց, որ դրանք կարծես թէ լուծւում են:

«Վարչապետը հրաժարական տւեց, յատկապէս Սաուդական Արաբիայի պատճառով: Բայց յետոյ միջազգային հանրութիւնը նրան հետ բերեց իր պաշտօնին»,- ասաց նա՝ յաւելելով, որ այս պահի դրութեամբ չկայ այն աշխարհաքաղաքական որոշումը, որ Լիբանին եւս ներքաշեն պատերազմական գործողութիւնների մէջ:

Շահան Գանտահարեանի խօսքով՝ լիբանանահայութեան շրջանում կայ ցանկութիւն գալ Հայաստան, բայց դա զանգւածային բնոյթ չունի:

«Կարծում եմ, որ «Հայրենադարձութեան մասին» օրէնքի մշակումը շատ ողջունելի է: Դա չի վերաբերում միայն լիբանանահայերին, այլ ամբողջ սփիւռքին»,- ասաց նա:

Խօսելով լիբանանահայութեան՝ հայրենիք վերադառնալու մասին՝ նորից նշեց, որ հիմա էլ նկատելի է, որ որոշակի խումբ գալիս է Հայաստան, նաեւ նկատեց՝ հայրենիքի հետ կապն ամրացրել են այստեղից դէպի Լիբանան եղած կանոնաւոր թռիչքները:

«Կապն ակտիւացել է Լիբանանի հետ, եւ նաեւ միջպետական յարաբերութիւններն են խորանում»,- ասաց նա՝ մատնանշելով ՀՀ նախագահի այցը Բէյրութ եւ հոկտեմբերին սպասւող Լիբանանի նախագահի այցը Երեւան,- դա կօգնի, որ համայնքում երիտասարդները  մտածեն նաեւ հայրենիք վերադառնալու մասին: Լիբանանի համայնքը շատ մեծ դեր է կատարում նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման հարցում»:

Դիտարկմանը, թէ Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան եկած սիրիահայերի մի մասը դժգոհեց Հայաստանից, թէ իրենց այստեղ լաւ չընդունեցին, գուցէ լիբանանահայերի դէպքում էլ նման խնդիր լինի, Շահան Գանտահարեանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ այստեղ սիրիահայերին լաւ չընդունեցին, որովհետև եւ՛ Սփիւռքի նախարարութիւնը, եւ՛ համապատասխան գերատեսչութիւնները հայեցակարգեր են մշակել եւ գործնական քայլերի դիմել: Ոմանք, իհարկէ, Հայաստան որպէս տարածք են դիտարկել՝ այլ տեղ գնալու համար՝ Լիբանանը առաջին կանգառ համարելով, յետոյ Հայաստան եկել: Բայց ստւար մի խումբ մնացել է այստեղ, եւ նրանք շատ գոհ են պետութեան ընձեռած հնարաւորութիւններից»:

Յարակից լուրեր

  • Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները
    Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները

    Բէյրութի հիւրընկալած Արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացաւ փախստականների եւ տեղահանւածների տունդարձի անհրաժեշտութեան վրայ: Պաշտօնական Բէյրութի առաջադրանքը ստացաւ համաարաբական համաձայնութիւն։ Անհրաժեշտութիւնը այս դէպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողութիւններ կազմակերպելու համար:

  • Աղասի Ենոքեան. «Փորձագէտների շրջանում կասկած չկայ՝ Փաշինեանը չի կարողանում դիմագրաւել ԼՂ հարցով ճնշումներին.
    Աղասի Ենոքեան. «Փորձագէտների շրջանում կասկած չկայ՝ Փաշինեանը չի կարողանում դիմագրաւել ԼՂ հարցով ճնշումներին.

    2019 թւականը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքեանը: 

  • Մեխանիկօրէն միաւորե՞լ նախարարութիւնները, կամ 1917-ի յեղափոխութիւնն էլ էր բարեփոխում
    Մեխանիկօրէն միաւորե՞լ նախարարութիւնները, կամ 1917-ի յեղափոխութիւնն էլ էր բարեփոխում

    Նախօրէին նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 12 նախարար նշանակելու մասին։ Այսպիսով, Հայաստանի կառավարութիւնը ձեւաւորւած է, բայց առայժմ պարզ չէ՝ մասամբ, թէ ամբողջութեամբ։ Կառավարութեան կառուցւածքը փոխելու մասին պաշտօնական օրինագիծ առայժմ չկայ, թէեւ արդէն ասւել է, որ 12 նախարարութիւն է մնալու։

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները
    Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները

    Հայաստանում աղմուկ է բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար, գեներալ-լէյտենանտ Մոհամադ Բաղերի՝ Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն արած յայտարարութիւնը, թէ՝ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը․ ուժով ձեռք բերւող սահմանների փոփոխութիւնն անթոյլատրելի է, եւ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։