Հա
11/03/2018

Սերժ Սարգսեանը, Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն ներկայ կը լինեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողութեանը

Այցելութեան նպատակն է եղել Նորին Սրբութեանը պաշտօնապէս յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաւէր-նամակը, ապրիլի 5-ին Վատիկանում կայանալիք՝ Ս․ Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողութեանը։

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Վատիկանի նւիրակ՝ Իւան Սանդուս եպիսկոպոսին։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Այցելութեան նպատակն է եղել Նորին Սրբութեանը պաշտօնապէս յանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաւէր-նամակը, ապրիլի 5-ին Վատիկանում կայանալիք՝ Ս. Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողութեանը։

Յիշեալ արձանը Պապին նւիրւել էր Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգիսեանի կողմից։ Արարողութեանը նաեւ ներկայ են լինելու ՀՀ նախագահն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։