Հա
13/03/2018

Կարէն Կարապետեանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը Լիբանան կատարած պաշտօնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հետ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը Լիբանան կատարած պաշտօնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հետ: Գրում է «yerkir.am»-ը:

Հանդիպումից առաջ վարչապետ Կարէն Կարապետեանը Կաթողիկոսի ուղեկցութեամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարեւանութեամբ կառուցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող մատուռ: 

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարութեան ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը եւ վերջին շրջանի տնտեսական աճի ուղղութեամբ արձանագրւած ցուցանիշները՝ նշելով, որ կառավարութիւնը շարունակում է աւելի լաւ արդիւնքներ արձանագրելուն ուղղւած քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարէն Կարապետեանը նաեւ մանրամասներ է ներկայացրել այսօր Լիբանանի ղեկավարութեան հետ ունեցած բանակցութիւնների վերաբերեալ՝ դրանք որակելով արդիւնաւէտ եւ կառուցողական: 

Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է ՀՀ վարչապետի պաշտօնական այցը Լիբանան եւ մասնաւորապէս, տնտեսական յագեցած օրակարգը, որը լաւ հնարաւորութիւն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով:

Վարչապետը նաեւ պատասխանել է ներկայ գտւող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնաւորապէս վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգաւորման հեռանկարներին, Հայաստան-Եւրոմիութեան փոխգործակցութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։