Հա
ԱՊՐԻԼԻ 24
%AM, %15 %368 %2018 %11:%Մրտ

Գլենդէյլի Հայ-ամերիկեան թանգարանի կառուցման համար ակնկալւում է մինչեւ տարեվերջ 2 մլն. դոլար հաւաքել

ԱՄՆ-ի հայաշատ Գլենդէյլ քաղաքի Կենտրոնական այգում Հայ-ամերիկեան թանգարանի կառուցման հարցով զբաղւողները յունւարից ի վեր առաջին հանդիպումն են ունեցել ու քննարկել նախագծի հետագայ ֆինանսաւորման հարցը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հայաշատ Գլենդէյլ քաղաքի Կենտրոնական այգում Հայ-ամերիկեան թանգարանի կառուցման հարցով զբաղւողները յունւարից ի վեր առաջին հանդիպումն են ունեցել ու քննարկել նախագծի հետագայ ֆինանսաւորման հարցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «Los Angeles Times»-ը, նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպութիւնից, նւիրաբերել են 1 մլն. եւ 80 անհատի նւիրատւութիւնների միջոցով հաւաքել 1.8 մլն. դոլար:

Այժմ ղեկավար խորհրդի անդամները յոյս ունեն յաւելեալ 2 մլն. դոլար հաւաքել մինչեւ տարեվերջ:

Յայտնի է, որ նախորդ տարի դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի միջնորդութեամբ թանգարանի կառուցման համար հաւաքւել էր 3 մլն. դոլար: Մինչդեռ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մէկ միլիոն դոլար էր յատկացրել նախագծի իրականացմանը:

Ըստ նախագծի՝ Հայ-ամերիկեան թանգարանը կը լինի եռայարկ: Առաջին յարկում տեղակայւած կը լինի 300-350 հոգու համար նախատեսւած դահլիճ, երկրորդ յարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառոյցի բացօթեայ տանիքը կօգտագործւի քանդակների ցուցադրութեան համար:

Ենթադրւում է, որ թանգարանը կը բացւի 2023 թ.:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։