Հա
17/03/2018 - 12:30

Հոլանդիայի աւագանու ընտրութիւններում մէկ տասնեակից աւելի հայեր են մասնակցում

Մարտի 21-ի չորեքշաբթի օրը Հոլանդիայում կայանալու է տեղական մարմինների 335 համայնքների աւագանու (Gemeenteraad) ընտրութիւնները. թեկնածուների կազմում կան նաեւ հայեր:

«alikonline.ir» - Մարտի 21-ի չորեքշաբթի օրը Հոլանդիայում կայանալու է տեղական մարմինների 335 համայնքների աւագանու (Gemeenteraad) ընտրութիւնները. թեկնածուների կազմում կան նաեւ հայեր: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «niderlandakan.livejournal.com»-ը: 

Հոլանդահայ Կազմակերպութիւնների Ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդեանը «niderlandakan.livejournal.com»-ին փոխանցեց, որ այս պահին իրենց յայտնի են աւագանու մանդատի համար պայքարող մէկ տասնեակ հայազգի թեկնածուների անուններ: 

Այս թիւը վերջնական չէ եւ հնարաւոր է 300-ից աւելի համայնքային կառույցների աւագանու ընտրութեան համար հայազգի էլի թեկնածուներ ունենանք:

Առայժմ յայտնի են, որ հոլանդական տարբեր կուսակցութիւնների կազմում՝ Ալկմարի, Ալմելոյի, Ամերսֆորտի, Ամստելւէնի. Ամստերդամի, Հաագայի, Էնկհաուզէնի, Մաստրիխտի քաղաքապետարանների աւագանու կազմաւորման համար իրենց թեկածութիւնն են առաջադրել մեր հայրենակիցներ՝ Սեպուհ Աբրահամեանը, Տալին Արժեկեանը, Ռոբին Գելիջին, Գայանէ Վարդանեանը, Մարիա Թաթարեանը, Տաւրոս Ասլանեանը, Նիսան Սարիքան, Արմինէ Ստեփանեանը, Արշակ Մազլումեանը, Մերի Շաբոյեանը:

Պէտք է դիտարկել, որ մեր հայրենակիցները տարեց տարի ինտեգրւելով աւելի են ներգրաւում Հոլանդիայի հասարակական քաղաքական կեանքում: Նման ակտիւութիւնը դեռ աճելու տենդեցներ ունի, քանի որ հայազգի երիտասարդութիւնը մեծ ուշադրութիւն է դարձնում իր կրթութեանը եւ անտարբեր չէ երկրի անցուդարձին: Այսօր արդէն կարող ենք արձանագրել, որ հայերը հոլանդական քաղաքական կեանքի տարբեր բնագաւառներում դեռ իրենց դրսեւորելու են դրական բոլոր կողմերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։