Հա
18/03/2018 - 08:30

Ինչպէս հայը Թուրքիայում էլեկտրականութիւն անցկացրեց ու սուջուխով փրկեց հրեաների կեանքը

Լիոնի ամենայայտնի փողոցներից մէկը կոչւում է հայ գործարար Նշան Բահադուրեանի անունով։ Լիոնի քաղաքապետարանը որոշել է` բոլորը պէտք է յիշեն հայի վեհանձն արարքը։

Ֆրանսիայում յայտնի գործարար Նշան (Ջեբրայիլ) Բահադուրեանն ընկերասիրութեան ու հայկական հիւրընկալութեան շնորհիւ Լիոնում 60 ընտանիքի կեանք է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Դեռ 20-րդ դարի 20-ականներին նրա աջակցութեամբ էլեկտրականութիւն է անցկացւել թուրքական քաղաքներից շատերում։

«alikonline.ir» - Լիոնի ամենայայտնի փողոցներից մէկը կոչւում է հայ գործարար Նշան Բահադուրեանի անունով։ Լիոնի քաղաքապետարանը որոշել է` բոլորը պէտք է յիշեն հայի վեհանձն արարքը։

Ֆրանսիայում յայտնի գործարար Նշան (Ջեբրայիլ) Բահադուրեանն ընկերասիրութեան ու հայկական հիւրընկալութեան շնորհիւ Լիոնում 60 ընտանիքի կեանք է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Դեռ 20-րդ դարի 20-ականներին նրա աջակցութեամբ էլեկտրականութիւն է անցկացւել թուրքական քաղաքներից շատերում։

 

Ցեղասպանութեան տարիներ…

Նշան Բահադուրեանը ծնւել է Կենտրոնական Անատոլիայի Աքսարայ քաղաքում 20-րդ դարի սկզբին։ Բահադուրեանները, ինչպէս նաեւ այդ ժամակաշրջանի հայերից շատերը զգացել են Հայոց Ցեղասպանութեան սարսափը։ Նշանի որդին` Արման Բահադուրեանը, «Sputnik» Արմենիայի թղթակցին պատմել է ընտանեկան պատմութիւնը։

«Պապս մահացել է Դեր Զորի անապատում, իսկ տատս երեխաների հետ կարողացել է հասնել Դամասկոս, այնտեղից էլ` Բէյրութ։ Բէյրութում հօրս առաջարկել են Նշան անունը փոխել Ջեբրայիլով։ Այն ժամանակ համարւում էր, որ այդ անունը կրողները բախտաւոր են լինում»,- ասաց Բահադուրեանը։

Ընտանիքը հիմնաւորվել է Բէյրութում, Ջեբրայիլը տասը տարեկանից աշխատել է ու օգնել ընտանիքին. մայրը գիշերը հաց է թխել, որդին այդ հացը քաղաքի նաւահանգիստներում վաճառել է ամերիկացի զինւորներին։ Նրանք նկատել են հայ պատանու ժրաջանութիւնը եւ ԱՄՆ մեկնելուց առաջ գնացել են Նշանի մօր մօտ` տղային իրենց հետ տանելու թոյլտւութիւն ստանալու համար։ Պատասխանը բացասական է եղել. մայրը չի ուզել, որ ընտանիքը զրկւի կերակրողից։

Ընտանիքը հազիւ է ծայրը ծայրին հասցրել։ Շուտով Նշանի եղբայրներին ու քրոջը ֆրանսիացիները նաւով տարել են Լիոն։ Նշանը մօր հետ Աքսարայ է վերադարձել։ Որոշ ժամանակ անց Լոգոֆետ անունով տեղացի գործարարներից մէկը նրան աշխատանքի է վերցրել։ Նրա մօտ երկար տարիներ աշխատելուց յետոյ Նշանը մեծ յաջողութիւնների է հասել ու դարձել Լոգոֆետի գործընկերը` գլխաւորելով ընկերութեան ստամբուլեան մասնաճիւղը։

«Հայրս հնարամիտ էր։ Նա նոյնիսկ յաջողացնում էր Ռուսաստանից նաւթ բերել Ստամբուլ։ Նրա օրօք Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրականութիւն է անցկացւել։ Դրա համար հայրս մասնագէտներ է հրաւիրել Ֆրանսիայից։ 23 տարեկանում նա արդէն վայելում էր թուրքերի յարգանքը, եւ նրա համար բաց էին բոլոր դռները»,- ասաց Բահադուրեանը։

Որոշ ժամանակ անց Նշանը որոշել է այցելել եղբայրներին ու քրոջը, որոնց աւելի քան տասը տարի չէր տեսել։ Նա նախատեսել էր մէկ ամիս մնալ Լիոնում, բայց եղբայրներն ու քոյրը համոզել են չհեռանալ, քանի որ այդ ժամանակ հայերի համար վտանգաւոր էր Թուրքիայում ապրելը։ Նրանք կարծում էին, որ երբ թուրքերը Նշանի կարիքն այլեւս չունենան, կը վերացնեն նրան։

«Հայրս գործընկերոջը նամակ է գրել. «Արցունքն աչքերիս գրում եմ, որ այլեւս չեմ վերադառնայ։ Շնորհակալ կը լինեմ, եթէ ուղարկես խնայողութիւնների իմ բաժինը»»,- պատմեց Բահադուրեանը։

 

Առանց լումայի ու լեզւի իմացութեան, բայց ապրելու ցանկութեամբ

Նշանը, որ միայն թուրքերէն գիտէր, ստիպւած էր ամէն ինչ զրոյից սկսել Լիոնում։ Օսմանեան կայսրութիւնում իրագործւող ջարդերից փախած տեղացի հայերը հազիւ էին ծայրը ծայրին հասցնում։ Նա սկսեց ամէն կիրակի այցելել հայկական եկեղեցի, որտեղ մտերմացաւ հոգեւորականների հետ։ Այնտեղ նրան աշխատանքի վերցրին եւ ֆրանսերէն ու հայերէն սովորեցրին։

Լոգոֆետը չէր մոռանում հայ գործընկերոջը։ Նա նամակներ էր գրում Նշանի մօրը։ Արդիւնքում 1932 թւականին Լոգոֆետի աղջիկն ամուսնացաւ Նշանի հետ։ Բահադուրեանների առաջնեկը ծնւեց 1938 թւականին, Արման Բահադուրեանը` 1942-ին, 1945-ին եւս մէկ որդի ունեցան, 1950-ին էլ` դուստր։

Արմանի հօր գործերը հետզհետէ սկսեցին կարգաւորւել, եւ նա 60 քառակուսի մետրանոց կրպակ բացեց։ Հիմա դրա տեղում 1000 քառակուսի մետր մակերեսով խանութ է։ Նշանն ակտիւ դերակատարութիւն ունեցաւ նաեւ հայ համայնքի կեանքում, եւ նրան նշանակեցին Լիոնում Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի նախագահ։

 

Հայկական սուջուխը 60 ընտանիքի կեանք փրկեց

Բահադուրեանների կրպակը գերմանացի զինւորների սիրած վայրն էր. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղից էին համեմունքներ էին գնում։

«Հայրս գրկաբաց էր դիմաւորում յաճախորդներին։ Ի դէպ, ես այսօր շարունակում եմ այդ աւանդոյթը։ Նա խանութի այցելուներին մի կտոր բաստուրմա կամ սուջուխ էր հիւրասիրում։ Այսպէս նա ընկերացաւ գերմանացի գեներալի հետ։ Նա իր այցեքարտը տւեց հօրս ու ասաց, որ հարկ եղած դէպքում կարող է դիմել իրեն»,- պատմեց Բահադուրեանը։

Մի անգամ Նշանի մօտ հայ կանայք եկան ու արցունքն աչքերին օգնութիւն խնդրեցին։ Պարզւեց` 60 ընտանիքի, որոնց շարքում իտալացիներ, հայեր եւ հրեաներ կային, գերմանացիները պատրաստւում էին ստիպողաբար տեղափոխել Գերմանիա։ Երկրորդ համաշխարհայինի տարիներն էին։ Նշանի կրպակի դիմաց դպրոց կար, որտեղ տեղակայւել էին ֆրանսիացի զինւորները։ Նշանը գնաց նրանց մօտ։ Ֆրանսիացի զինւորականների ղեկավարը 20 տարեկան երիտասարդ էր։ Ի պատասխան Նշանի խնդրանքի` նա անզօրութեամբ թափահարեց ձեռքերը։

«Այն ժամանակ հայրս ցոյց տւեց գերմանացի գեներալի այցեքարտը։ Ֆրանսիացին պարզապէս ապշեց ու ասաց, որ կօգնի։ Նրանք միասին գեներալի մօտ գնացին»,- ասաց Բահադուրեանը։

Գեներալն իր խօսքի տէրն եղաւ. 60 ընտանիքի (մեծ մասամբ հրեաների) ուղեւորութիւնն իսկական հոլիվուդեան սցենարով բեմադրւեց։ Առաւօտեան 60 ընտանիքի անդամները նստեցին Գերմանիա ուղեւորւող գնացք, բայց միւս կողմից գերմանացի զինւորականների օգնութեամբ դուրս եկան գնացքից։

«Մի կտոր հայկական սուջուխն աւելի քան 200 մարդու կեանք փրկեց»,- կատակեց Բահադուրեանը եւ աւելացրեց, որ հայրը յաճախ էր պատմում այդ պատմութիւնը, բայց իրենք այն ժամանակ առանձնապէս ուշադրութիւն չէինք դարձնում դրան։ Հնարաւոր է` մինչեւ վերջ չէին հասկանում հօր արարքի նշանակութիւնը։

 

Հասկացան Նշանի մահից յետոյ

Նշանը մահացել է 1990 թւականին։ Յուղարկաւորութեան օրը որդին նամակ է ստացել Լիոնի քաղաքապետարանից։ Քաղաքապետը խնդրում էր, որ ճաշից յետոյ որդին գնայ խանութի դիմաց գտնւող դպրոց։ Դահլիճում աւելի քան 100 մարդ էր հաւաքւել։

«Քաղաքապետը ներկաներից մէկին մեդալ յանձնեց Հոլոկոստի ժամանակ բազում հրեաների կեանքը փրկելու համար։ Սկզբում մենք չհասկացանք` ով է այդ մարդը։ Բայց նա բեմ դուրս եկաւ ու բոլորին պատմեց հօրս պատմութիւնը»,- ասաց Բահադուրեանը։

Պարզւեց` դա հէնց այն 20-ամեայ ֆրանսիացի զինւորն էր, որը Նշանի հետ գերմանացի գեներալի մօտ էր գնացել։

2006 թւականին խանութի հրապարակն ու փողոցը վերանւանեցին Նշան Բահադուրեանի անունով։

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Դիւրաբեկ խաղաղութիւն
    Խմբագրական. Դիւրաբեկ խաղաղութիւն

    Համաշխարհային Ա պատերազմի աւարտին 100-ամեակի միջպետական տարողունակութեան երեւոյթը բնականաբար մտածել կու տայ քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքներու մասին:

  •  Ֆրանսահայ պատգամաւոր. «Ակնկալում եմ, որ նախագահ Մակրոնը շատ ամուր կը լինի Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան դէմ»
     Ֆրանսահայ պատգամաւոր. «Ակնկալում եմ, որ նախագահ Մակրոնը շատ ամուր կը լինի Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան դէմ»

    Ֆրանսիայի սենատի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանի խօսքով՝ Առաջին աշխարհամարտի աւարտի 100-ամեակը մեծ հնարաւորութիւն էր՝ յիշելու խաղաղութեան արժէքը:

  • Ֆրանսիան ապառազմականացման հարցում կօգնի Հիւսիսային Կորէային
    Ֆրանսիան ապառազմականացման հարցում կօգնի Հիւսիսային Կորէային

    Ֆրանսիան պատրաստ է սատարել Հիւսիսային Կորէայի ապառազմականացման ջանքերին, բայց Փհենեանը, պէտք է իր պարտաւորութիւններին հաւատարիմ գտնւի եւ իր միջուկային ու բալիստիկ պաշարները ոչնչացնելու իրական ցանկութիւն դրսեւորի։ 

  • Խմբագրական. «Ապրիլ միասին»-ի առաջադրանքն ու զայն արգելակողները
    Խմբագրական. «Ապրիլ միասին»-ի առաջադրանքն ու զայն արգելակողները

    Ֆրանսախօս երկիրներու կազմակերպութեան 17-րդ վեհաժողովի Երեւանի մէջ կայացումը նախ կը տեղաւորուի ֆրանսերէնի պահպանման համար պաշտօնական Փարիզի կիրարկած լեզուամշակութային քաղաքականութեան տրամաբանութեան մէջ:

  • Խմբագրական. Քաղաքական հոգեհանգիստ
    Խմբագրական. Քաղաքական հոգեհանգիստ

    Մեծանուն Շարլ Ազնաւուրի հոգեհանգստեան-մեծարանքի արարողութիւնը ֆրանսական պետութեան բարձրագոյն մակարդակով նախ բնականաբար այդ պետութեան մշակութային քաղաքականութեան կարեւորագոյն յատկանիշի մասին կը խօսի` իր մշակոյթի գործիչները արժեւորելու եւ այդ գերագոյն գնահատումի օրինակով ամբողջ ազգին, մարդկութեան կարեւորագոյն ուղերձ փոխանցելու: Ուղերձ, որ արժէքներ հարուածող այսօրուան յորձանուտին մէջ իսկական մշակութային արժէքը եւ այդ արժէքաբանը գերագոյն մեծարման արժանի կը շարունակեն մնալ Ֆրանսայի պետութեան համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։