Հա
ԱՊՐԻԼԻ 24
%AM, %03 %229 %2018 %09:%Ապր

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք բնակավայրի միակ հայը Ս. Զատիկը նշել է հայկական եկեղեցում

Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը նշել է տեղի Սուրբ Գէորգ եկեղեցում:

«alikonline.ir» - Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը նշել է տեղի Սուրբ Գէորգ եկեղեցում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է «Ակօս» պարբերականը:

«Զեքերիա Սաբունջուն միայնակ այցելել է Սուրբ Գէորգ եկեղեցեի, հնչեցրել եկեղեցու զանգերը, մոմ վառել, աղօթել ապա  տօնը ընտանիքի հետ եւս նշելու համար մեկնել  Ստամբուլ»,- գրում է պարբերականը:

Դերիքի Սուրբ Գէորգ եկեղեցին կառուցւել է 1650 թ.: Բնակավայրը թուրքերի կողմից կողոպտւել է 1895 թւականի համիդեան ջարդերի ժամանակ:

19-րդ դարի 80-ական թւականներին Դերիքում բնակւել է 60 հայ ընտանիք:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։