Հա
03/04/2018

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող Հայկօ Բաղդադի ձերբակալման մասին որոշում է կայացրել

Թուրքիայում դատարանը հայազգի լրագրող Հայկօ Բաղդադին ձերբակալելու եւ բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին վիրաւորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայութեան չներկայանալու համար:

«alikonline.ir» - Թուրքիայում դատարանը հայազգի լրագրող Հայկօ Բաղդադին ձերբակալելու եւ բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին վիրաւորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայութեան չներկայանալու համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է թուրքական «ahvalnews.com» կայքը, դեռեւս 2015 թւականին Բաղդադը նախագահին քննադատող յօդւած էր հրապարակել այն ժամանակ գործող «Թարաֆ» պարբերականի իր սիւնակում: Բաղդադն անդրադարձել էր ընդդիմադիր լրագրող ու հաղորդավար Ահմեդ Հաքանի դէմ իրականացւած յարձակմանն ու դրանում մեղադրել իշխանութիւններին:

Հայազգի լրագրողը, մասնաւորապէս, շեշտել էր, որ Էրդողանն իր անհադուրժող յայտարարութիւններով ու լրագրողներին վիրաւորող ելոյթներով քաջալերում է նման յարձակումներ իրականացնողներին:

Դատարանի այս որոշումը Հայկօ Բաղդադը մեկնաբանել է այսպէս. «Իմ երկրում՝ Թուրքիայում, իմ դէմ բացւած բազմաթիւ դատական գործեր կան: Անձնագիրս առգրաււել էր, առգրաւումից յետոյ անձնագիրը յետ ստացած 3-4 մարդկանցից մէկն եմ: Յատուկ պահպանութեան տակ առնւելուս մասին որոշումը չեղարկւեց: Այժմ նոր մահափորձերի վտանգի մասին տեղեկատւութեան առկայութեան պատճառով Գերմանիայում էլ ապրում եմ անվտանգութեան ծառայութիւնների խիստ հսկողութեան ներքոյ: Թէ կարող են՝ թող գան բռնեն»,- ասել է այժմ Բեռլինում բնակւող ստամբուլահայ լրագրողը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։