Հա
Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2018 12:40

Լոս Անջելէսում անցկացւելու է Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած «Արդարութեան արշաւ» խորագրով  քայլերթ

Լոս Անջելէսում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած քայլերթ կանցկացւի «Արդարութեան արշաւ» խորագրով: 

«alikonline.ir» - Լոս Անջելէսում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած քայլերթ կանցկացւի «Արդարութեան արշաւ» խորագրով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, քայլերթին կը մասնակցեն հայկական երիտասարդական, մշակութային, քաղաքական, սոցիալական, եկեղեցական կազմակերպութիւնները:

Քայլերթը կը մեկնարկի «Pan Pacific» այգուց, որտեղից մասնակիցները կը շարժւեն դէպի Լոս Անջելէսում Թուրքիայի հիւպատոսութիւն, որտեղ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջով հանրահաւաք կանցկացւի:

«Մենք կոչ ենք անում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին մեզ միանալ, քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը եւ շարունակում ենք ներկայացնել մեր հաւաքական պահանջները յանուն մարդկութեան դէմ այս յանցագործութեան հարցում արդարութեան հասնելու»,- ասւած է քայլերթի մասին ազդարարող յայտարարութեան մէջ:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Լոս Անջելէսում «Արդարութեան արշաւ» քայլերթին մասնակցել է ԱՄՆ հայկական համայնքի շուրջ 166 հազար ներկայացուցիչ՝ իրականացնելով Լոս Անջելէսի պատմութեան մէջ ամենախոշոր բողոքի քայլերթը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։