Հա
07/04/2018

Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեան թեմային

Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում Հայոց Ցեղասպանութեան թեմայով միջոցառում է անցկացւել։ «Հայկական Հարցը՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախօսները եւ ուսանողները։

«alikonline.ir» - Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում Հայոց Ցեղասպանութեան թեմայով միջոցառում է անցկացւել։ «Հայկական Հարցը՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախօսները եւ ուսանողները։ Ըստ «ermenihaber.am»-ի՝ գրում է «Ulusal.com.tr»-ը:

Օրակարգում եղել են  այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915 թ․ «Տեղահանութեան մասին որոշման» իրաւական հիմքերը, հետեւանքներն ու փաստարկները, հարցի վերաբերեալ միջազգային դատարանների մօտեցումները, ցեղասպանութեան՝ որպէս յանցագործութեան իրաւական չափորոշիչները։

Ուսանողներից մէկի հարցին ի պատասխան՝ Մարմարայի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի դասախօս, պրոֆեսոր Սելամի Քուրանն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն ժխտած Դողու Փերինչէքի օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը չափազանց կարեւոր նշանակութիւն ունի։

«Այդ որոշումը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի համար, այլեւ՝ միջազգային ասպարէզում։ Դա շրջադարձային որոշում է»,- նշել է թուրք դասախօսը։

Յիշեցնենք, որ Թուրքիայի «Աշխատաւորական» կուսակցութեան (İşçi Partisi) առաջնորդ Դողու Փերինչէքը 2007 թ․ դարձաւ առաջին մարդը, ով Շւէյցարիայում դատարանի առաջ կանգնեց Հայոց Ցեղասպանութիւնը հրապարակավ ժխտելու համար։ Նա 2005 թ․ ընթացքում մի շարք համաժողովների ժամանակ Հայոց Ցեղասպանութիւնն անւանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շւէյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տւել:

2007 թ․ մարտին Շւէյցարիայի շրջանային դատարանը Փերինչէքին մեղաւոր ճանաչեց եւ նշանակեց 12.000 շւէյցարական ֆրանկի տուգանք։ Նոյն տարի Շւէյցարիայի Դաշնային գերագոյն դատարանը հաստատեց այդ վճիռը, իսկ Փերինչէքը յայտարարեց, որ կը դիմի Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։ 2013 թ․դեկտեմբերին ՄԻԵԴ-ը «Փերինչէքն ընդդէմ Շւէյցարիայի» գործով վճիռ կայացրեց յօգուտ Փերինչէքի՝ վերջինիս յայտարարութիւններն արդարացնելով «խօսքի ազատութեան» իրաւունքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։