Հա
11/04/2018

Առաջինը չէ, սակայն ամենատպաւորիչն է. «BBCTurk»-ը՝ Ամստերդամում բացւելիք` Հայոց Ցեղասպանութեան նոր յուշակոթողի մասին

Թուրքական «BBC»-ն արձագանգել է Հոլանդիայում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած եւ ապրիլի 21-ին բացւելիք յուշաքարի մասին լուրին: 

«alikonline.ir» - Թուրքական «BBC»-ն արձագանգել է Հոլանդիայում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած եւ ապրիլի 21-ին բացւելիք յուշաքարի մասին լուրին: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Կայքը տեղեկացրել է, որ սա Հայոց Ցեղասպանութեան զոհերին նւիրւած առաջին յուշակոթողը չէ, սակայն, «ամենատպաւորիչը» կը լինի: Յուշակոթողի բացումը, ըստ կայքի, կը լինի աւելի մասշտաբային: Նշւում է, որ հայաստանցի ճարտարապետի նախագծած եւ երեք մասից բաղկացած յուշաքարը կը տեղադրւի Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցու պատի մէջ: Յուշակոթողի  վրայ զետեղւել են նաեւ հայերէն եւ հոլանդերէն գրութիւններ: 

Յուշաքարի ծախսերը կազմել են շուրջ 13 հազար եւրօ, որը հաւաքել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։