Հա
11/04/2018

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ «Times Square» հրապարակում տեղի է ունենալու յիշատակի արարողութիւն

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ ապրիլի 22-ին Նիւ Եօրքի «Times Square» հրապարակում տեղի է ունենալու յիշատակի արարողութիւն, որին մասնակցելու է նաեւ օպերային յայտնի երգիչ Էլի Բերբերեանը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի կապակցութեամբ ապրիլի 22-ին Նիւ Եօրքի «Times Square» հրապարակում տեղի է ունենալու յիշատակի արարողութիւն, որին մասնակցելու է նաեւ օպերային յայտնի երգիչ Էլի Բերբերեանը:

Միջոցառմանը մասնակցելու են նաեւ կոնգրեսականներ, ճանաչւած գիտնականներ ու արւեստագէտներ: ««Times Square»-ն աշխարհի բիզնես եւ ժամանցային գլխաւոր հրապարակն է: Սա շատ կարեւոր միջոցառում է իմ ազգի համար և նման մասշտաբի իրադարձութիւնն ուժեղացնում է հայկական գործը»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, նշել է Էլի Բերբերեանը:

Արարողութեան ընթացքում օպերային երգչուհին հանդէս կը գայ «Հայեր ջան» երգով, որն ուղղւած է հայերի միասնութեանը: Բացի այդ, Բերբերեանը կը կատարի Կոմիտասի «Հորովել»-ը:

Երգչուհին ընդգծել է Հայոց Ցեղասպանութեան յիշատակի կարեւորութիւնն ինչպէս բարոյական, այնպէս էլ պատմական մակարդակներում եւ յաւելել, որ պէտք է նոր սերնդին ուսուցանել «մեր նախնիների ուժը, ովքեր պայքարել են իրենց կրօնը պահպանելու համար»:   

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։