Հա
15/04/2018 - 10:30

Նորա Արիսեան. «Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կեանքը շարունակւում է»

Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի միւս բնակիչների նման դիմագրաւել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կեանքը շարունակւում է»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական յանձնաժողովի նախագահ Նորա Արիսեանը:

«alikonline.ir» - Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի միւս բնակիչների նման դիմագրաւել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կեանքը շարունակւում է»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական յանձնաժողովի նախագահ Նորա Արիսեանը: «Միակողմանի գործողութիւնները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարւեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդից դուրս, ինչը, միեւնոյն ժամանակ, ինքնիշխան պետութեան սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց աւելի է արդէն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչութեանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն աւելի է ամրապնդում ինքնիշխանութեան հիմքերը: Այսօր առաւօտեան քաղաքի հրապարակները լցւած էին քաղաքացիներով, որոնք տօնում էին յաղթանակը ԱՄՆ-ի եւ դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դէմ, որը չկարողացաւ իր նպատակին հասնել»,- յաւելեց պատգամաւորը:

Նրա խօսքով` սիրիական բանակի հաղորդագրութեամբ հաստատւել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղւած հրթիռային հարւածներն իրականացւել են առաւօտեան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանութեան համակարգերը խափանել են 100-ից աւելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզէ շրջանի ռազմահետազօտական կենտրոնը եւ այլ ռազմակայաններ, ինչպէս Հոմս քաղաքի մօտ, ուր միայն նիւթական վնաս են կրել»,-յայտնեց Նորա Ասիրեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։